ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Ակադեմիկիս Ի.Վ.Եղիազարով

m01_0125.XII.1892 (6.I.1893)-10.VI.1971. Ծնվել է Թբիլիսի քաղաքում: Ավարտել է Պետրոգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտը ինժեներ-հիդրոէլեկտրիկ մասնագիտությամբ (1916), տ.գ. դոկտոր (1935): Պրոֆեսոր (1922): Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի անդամ (1943): Գիտական և մանկավարժական ստաժ 1916թ: Դասավանդել է էլեկտրա տեխնիկական ինստիտուտում:

1917-ից համատեղել է ինստիտուտի աշխատանքը Կապի նախարարությունում աշխատելու հետ, որտեղ զբաղվում էր Վոլխով և Սվիրի գետերի հիդրոէներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ Պետրոգրադ քաղաքը էլեկտրաֆիկացնելու հարցերով: 1929 մինչև 1942թթ. պրոֆեսոր, հիդրոէներգետիկ ուժային սարքավորումների ամբիոնի վարիչ Էլեկտրոտեխնիկական ինստիտուտում:

1924թ. կազմակերպել է հիդրոէլեկտրական լաբորատրիա, որը 1931թ.-ից ընդգրկվել է հիդրոտեխնիկական Գիտահետազոտական ինստիտուտի կազմի մեջ: Այդ լաբորատորիան գյխավորել է մինչև 1943թ: 1943-ից մինչև 1957թ. Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ջրաէներգետիկ ինստիտուտի տնօրեն, ակադեմիայի ֆիզիկո-մաթեմատիկական բաժնի բնական և տեխնիկական գիտությունների քարտուղար ԳԱ ԽՍՀՄ: Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտում պրոֆեսոր, հիդրոէներգետիկայի ամբիոնի (1943-ից մինչև 1947թ. ամբիոնի վարիչ):

1957-ից մինչև 1971թ. ԳԱ ԽՍՀՄ Ջրաէներգետիկ ինստիտուտի պրոֆեսոր-խորհրդատու (1963թ. վերափոխված Հայաստանի հիդրոտեխնիկայի և ջրային հիմնահարցերի ԳՀԻ): Հիդրոէներգետիկայի, հիդրոտեխնիկական շինարարության, հիդրավլիկ կառույցների մասնագետ: 1921-ից մինչև 1924թ. ուսումնասիրել է Կովկասի հիդրոէներգորեսուրսները և կազմում էր զեկույցներ դրանց մասին ԽՍՀՄ պետպլանում: Հայաստան վերադառնալուց հետո 1943թ. նա նորից վերադարձավ այդ հարցերին:

Առաջին հիդրոէներգետիկայի և հիդրոտեխնիկական կառույցներ դասագրքից մեկի հեղինակ է: Հարցերի բազմակողմ ուսումնասիրությունները կապված ՀԷԿ-ի հզորության ընտրության հետ, բերեց նրան այն ժամանակների համար, որ նոր կոնցեպցիայի մշակմանը:

Այդ կոնցեպցիան լայն կիրառում գտավ և օգտագործվում էր Վոլխովի, Սվիրի, Դնեպրի և այլ շատ ՀԷԿ-րի հզորությունները հաշվարկելու համար, որոնց նախագծերը այն ժամանակ դեռ նոր ստեղծվում էին: Մեծ ուշադրություն էր դարձվում կապված ջրի հոսքի ռեժիմների հետ ՀԷԿ-րի հզորությունը կարգավորման ազդեծության խնդրի տեսական և գործնական մշակմանը:

Իր ենթակայության տակ գտնվող հիդրոէլեկտրոնական լաբորատորիայում անց էին կացվում տարբեր տեսակի հետազոտություններ հիդրոտուրբինների մոդելների վրա, Սևանի, Չիրչիկի և Նիվյան կասկադների, Ձորագետի, Բակսանի, Աջարիս-Ցխենվալի, Վերին-Սվիրի, Զեմոավգանի և այլ ՀԷԿ-րի նախագծերը հիմնավորելու համար: