ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Գյուտ N3291A — Համակցված ազդեցության հակաբորբոքային քսուք

Գյուտ N3291A — Համակցված ազդեցության հակաբորբոքային քսուք՝ բացել հղումը

Գյուտը վերաբերում է բժշկությանը, մասնավորապես` համակցված ազդեցության հակաբորբոքային քսուքներին: Համակցված ազդեցության քսուքը ներառում է չիչխանի յուղ, մեղրամոմ և ակնամոմ: Այն լրացուցիչ ներառում է սպերմացետ, ամարանտի սերմի յուղ և ծիրանի կորիզի յուղ, բաղադրամասերի  հետևյալ հարաբերակցությամբ, զանգվ. %. չիչխանի յուղ՝ 9,0-11,0, մեղրամոմ՝ 5,0-6,0, ակնամոմ՝ 18,0-21,0, սպերմացետ՝ 5,0-6,0, ամարանտի սերմի յուղ՝ 4,0-7,0 և ծիրանի կորիզի յուղ՝ մնացածը: Ընդլայնվում է համակցված ազդեցության հակաբորբոքային քսուքների տեսականին:

(71) Հայտատու(ներ), երկրի կոդը

«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամ (AM)
«Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ (AM)
Գագիկ Ներսիսյան (AM)

(72) Հեղինակ(ներ), երկրի կոդը

Գագիկ Ներսիսյան (AM)
Արմանուշ Առաքելյան (AM)
Լևոն Ներսիսյան (AM)

(73) Արտոնագրատեր(ներ), հասցեն, երկրի կոդը

«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամ — Արցախի Հանրապետություն, Շուշի, Աշոտ Բեկորի 4 (AM)
«Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ — 0047, Երևան, Արմենակյան 125 (AM)

(11) Արտոնագրի համարը

3291

(13) Փաստաթղթի տեսակը

A

(21) Հայտի համարը

AM20190008

(22) Հայտի ներկայացման թվականը

2019-02-01

(45) Գյուտի հիմնական (օգտակար մոդելի) արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակման թվականը

2019-05-16

(51) Միջազգային արտոնագրային դասակարգման ցուցիչը(ները) (ՄԱԴ)

A61K35/00