ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Կկազմակերպվի Սևանա լճի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով

Կկազմակերպվի Սևանա լճի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով

Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիայի և Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի կողմից 2018թ. նոյեմբերի 15-16 –ին կազմակերպվում է «Սևանա լճի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողով:  Գիտաժողովի պաշտոնական լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը: 

Գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու վերջնաժամկետներն են.

  • հայտերի ընդունում` սեպտեմբերի 15.
  • զեկույցի ներկայացում` հոկտեմբերի 10:

Գիտաժողովի անցկացման վայրն է՝ ք. Երեւան, Արմենակյան 125, Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտական խորհրդի նիստերի դահլիճ: