ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

ՇՏՀ “Դիզայն” մասնագիտության ուսանողները դասախոսություն լսեցին կահույքի նախագծման թեմայով

ՇՏՀ “Դիզայն” մասնագիտության ուսանողները դասախոսություն լսեցին կահույքի նախագծման թեմայով

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի “Դիզայն” մասնագիտության ուսանողների համար դեկտեմբերի 10-ին դասախոսություն կարդաց Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի ճարտարապետության և դիզայնի փորձաարտադրական լաբորատորիայի ղեկավար, ճարտարապետության թեկնածու Մուշեղ Թոքմաջյանը:

Ուսանողները ծանոթացան կահույքի նախագծման և արտադրության փուլերին, ինչպես նաև նախագծող-պատվիրատու  կապի առանձնահատկությունների հետ:

Քննարկվեցին խոհանոցային կահույքի նախագծման խնդիրները: Հիմնավորվեց, որ գեղեցիկ միջավայր ունենալու համար նախ պետք է ունենալ գրագետ նախագիծ:

Ուսանողները ծանոթացան նաև կահույքի պատրաստման համար օգտագործվող ժամանակակից նյութերի հետ:

Այնուհետև դասախոսությունը շարունակվեց կահույքի փորձարարական լաբորատորիայում:

ՋՀՀԻ լրատվական բաժին