ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Ինստիտուտ է այցելել Իրանի դեսպանատան մշակութային կցորդը

Ինստիտուտ է այցելել Իրանի դեսպանատան մշակութային կցորդը

Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կցորդ պարոն Թաբաթաբային 2023թ․ հունվարի 17-ին այցելել է Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ և “Անանիա Շիրակացի” միջազգային հարաբերությունների համալսարան։

Քննարկվել են գիտակրթական ոլորտին առնչվող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Քննարկմանը մասնակցել են համալսարանի ռեկտոր, բ․գ․դ․, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը, տ․գ․դ․, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, տնտեսագիտության թեկնածու Գուրգեն Հակոբյանը, իրանահայ դիզայներ Միկիդ Միրզոյանը։

ՋՀՀԻ լրատվական բաժին