ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Դեբեդ գետի հարցերին առնչվող հանդիպում Թբիլիսիում

Դեբեդ գետի հարցերին առնչվող հանդիպում Թբիլիսիում

Հայ-Վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Հովհաննես Թոքմաջյանը 2023թ. մարտի 21-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել աշխատանքային խմբի անդամ, Վրաստանի ազգային բնապահպանական գործակալության բնական աղետների կանխարգելման և առափնյա գոտու մշտադիտարկման բաժնի պետ Վիկտորիա  Գալումովայի հետ:

Քննարկվել են գետի վարարումների պատճառով ափամերձ հատվածների վնասակար հետևանքների կանխարգելման հետ կապված մի շարք հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրի ամսվա առաջին օրերին այցելել Դեբեդ գետի Հայ-Վրացական սահմանին հարակից տարածք՝ իրավիճակը գնահատելու և լուծում պահանջող առաջիկա խնդիրները որոշելու համար:

ՋՀՀԻ լրատվական բաժին