ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Հենանիշերի էտալոնային չափումներ Վեդիի ջրամբարում

Հենանիշերի էտալոնային չափումներ Վեդիի ջրամբարում

Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի մասնագետները, 2025թ․ հունիսի 3-ին, Վեդիի ջրամբարում իրականացրել են մոնիթորինգի նպատակով տեղադրված հենանիշերի (репер) էտալոնային չափումներ։ Դրանք հիմք կհանդիսանան ջրամբարի շահագործման ընթացքում պատվարի մարմնի դեֆորմացիաների, այդ թվում՝ նստվածքների որոշման համար։

Աշխատանքը կատարվել է ՀՀ Ջրային կոմիտեի և Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի միջև 29․11․2019թ․ կնքված համագործակցության հուշագրի հիման վրա։

ՋՀՀԻ լրատվական բաժին