ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում գործարկվել է ոռոգման կաթիլային համակարգերի լաբորատորիան

Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում գործարկվել է ոռոգման կաթիլային համակարգերի լաբորատորիան

Լաբորատոր պայմաններում մոդելավորվել է ոռոգման կաթիլային իրական համակարգ, իր բոլոր հնարավոր բաղադրչներով` ջրավազան, պոմպակայան, ֆիլտրման համակարգ, մայր և բաժանարար խողովակներ, ճնշման կարագավորման հանգույցներ, օդահան և օդաթող հանգույցներ, ճնշումային հիդրավլիկական համակարգի հարվածի պաշտպանություն, փականների և պոմպակայանի ավտոմատ կառավարմն համակարգ, պարարտացման համակարգ, կաթիլային խողովակների և կաթոցիկների ընտրություն ըստ գրունտի տեսակի և այլն։

Լաբորատորիան հնարավորություն է ընձեռնում մոդելավորել և ստուգել տարբեր տեսակի սարքավորումների կիրառումը Հայաստանին բնորոշ պայմաններում և տեղայնացման ընթացքում ընտրել օպտիմալ լուծումներ։ Կազմակերպել գործնական դասընթաց ուսանողների, ոլորտի մասնագետների և հետազոտողների համար, ներառելով․

  1. Ջրավազանի մակարդակի կառավրում․
  2. Պոմպակայանի շահագործում և հեռահար կառավարում․
  3. Ֆիլտրման կայանի` ավտոմատ ինքնալվացվող, աշխատանքի հետազոտում՝ ըստ ջրի որակի և ջրաղբյուրի տեսակի․
  4. Ջրաչափական հանգույցների ինտեգրում ավտոմատ կառավարման համակարգերում․
  5. Ճնշման կարգավորման փականի աշխատանքի հետազոտում․
  6. Համակարգի հիդրավլիկական հարվածի պաշտպանություն` արագ արձագանքման փականներ, օդահան և օդաթող սարքեր․
  7. Ոռոգման ժամանակակից համալիրների կառավարման ավտոմատ համակարգերի մոդելավորում․
  8. Պարարատացման համակարգեր․
  9. Կաթոցիկների ընտրություն ըստ գրունտի տեսակի։

Լաբորատոր պայմաններում մոդելավորված է նաև ջրամատակարաման իրական համակարգ, իր բոլոր հնարավոր բաղադրչներով` ջրավազան, պոմպակայան, մայր և բաժանարար խողովակներ, ճնշման կարագավորման հանգույցներ, օդահան և օդաթող հանգույցներ, ճնշումային համակարգի հիդրավլիկական  հարվածից պաշտպանություն, փականների և պոմպակայանի ավտոմատ կառավարմն համակարգ և այլն։

Լաբորատորիան հնարավորություն է ընձեռնում մոդելավորել և ստուգել տարբեր տեսակի սարքավորումների կիրառումը ՀՀ բնորոշ պայմաններում և տեղայնացման ընթացքում ընտրել օպտիմալ լուծումներ։ Կազմակերպել գործնական դասընթաց ուսանողների, ոլորտի մասնագետների և հետազոտողների համար, ներառելով․

  1. Ջրավազանի մակարդակի կառավրում․
  2. Պոմպակայանի շահագործում և հեռահար կառավարում․
  3. Ավտոմատ կառավարման համակարգերում ջրաչափական հանգույցների ինտեգրում․
  4. Ճնշման կարգավորման փականի աշխատանքի հետազոտում․
  5. Համակարգի հիդրավլիկական հարվածի պաշտպանություն` արագ արձագանքման փականներ, օդահան և օդաթող սարքեր:

ՋՀՀԻ լրատվական բաժին