
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտը և Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը համատեղ հետազոտություններ կիրականացնեն․․․
Գիտության ոլորտում 2025թ․ հունիսի 17-ին համագործակցության պայմանագիր է ստորագրվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտի և Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի միջև։
Պայմանագիրը ստորագրվել է նախորդ ութ տարիների ընթացքում համատեղ իրականացված գիտական հետազոտությունների արդյունքներից ելնելով։
Կողմերը կհամագործակցեն՝
- ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի,
- հիդրոմելիորացիայի,
- ինժեներական էկոնոմիկայի բնագավառներում։
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հետ համագործակցությունը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ոլորտի զարգացման համար։
ՋՀՀԻ լրատվական բաժին