Հայ-վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը 2023թ. սեպտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել աշխատանքային խմբի անդամ, Վրաստանի ազգային բնապահպանական գործակալության բնական աղետների կանխարգելման և առափնյա գոտու մշտադիտարկման բաժնի պետ Վիկտորիա Գալումովայի հետ: Քննարկվել են Դեբեդ գետի վարարումների պատճառով ափամերձ հատվածների վնասակար հետևանքների վերացման և կանխարգելման առկա խնդիրների լուծման նախագիծը, որը մշակվել է միջգերատեսչական …
2023թ. սեպտեմբերի 2-ից՝ 8-ը, Բաթումիում կայացավ «Problems of Engineering Science» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովում ներկայացված էր 42 գիտական զեկուցում՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Լեհաստանի գիտաշխատողների կողմից: Գիտաժողովում ներկայացվել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչե Թոքմաջյանի, տեխնիկական գիտությունների թեկնածու Լևոն Ազիզյանի, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հայցորդ Էլեոնորա Ավանեսյանի և տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սոֆիա Թոքմաջյանի «The Impact of …
2023 թվականի մայիսի 16-ին Ջրային կոմիտեում կայացավ Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նիստ, որին մասնակցում էին Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, նախագահի տեղակալներ Կարեն Դաղբաշյանը, Գոռ Մելիքսեթյանը, ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության աշխատակիցները: Այս մասին հաղորդում է տեղադրված ՀՀ Ջրային կոմիտեի պաշտոնական կայքում: Նիստի օրակարգում էր Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի ոռոգման պոմպակայանների աշխատանքային …
2023 թ․ մայիսի 16-ին ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ այցելեց համաշխարհային բանկի փորձագետ, դոկտոր Չարլզ Բարտը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը, պաշտոնատար այլ անձինք։ Քննարկվեց հարցերի լայն շրջանակ։ Դոկտոր Բարտը կարևորեց ջրային ոլորտի մասնագետներին ինստիտուտում վերապատրաստում անցկացնելու հնարավորության առկայությունը և ուսումնագործնական կարճատև միջոցառումների իրականացման գաղափարը։ ՋՀՀԻ լրատվական բաժին