2023 թվականի մայիսի 16-ին Ջրային կոմիտեում կայացավ Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նիստ, որին մասնակցում էին Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, նախագահի տեղակալներ Կարեն Դաղբաշյանը, Գոռ Մելիքսեթյանը, ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության աշխատակիցները: Այս մասին հաղորդում է տեղադրված ՀՀ Ջրային կոմիտեի պաշտոնական կայքում: Նիստի օրակարգում էր Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի ոռոգման պոմպակայանների աշխատանքային …
2023 թ․ մայիսի 16-ին ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ այցելեց համաշխարհային բանկի փորձագետ, դոկտոր Չարլզ Բարտը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը, պաշտոնատար այլ անձինք։ Քննարկվեց հարցերի լայն շրջանակ։ Դոկտոր Բարտը կարևորեց ջրային ոլորտի մասնագետներին ինստիտուտում վերապատրաստում անցկացնելու հնարավորության առկայությունը և ուսումնագործնական կարճատև միջոցառումների իրականացման գաղափարը։ ՋՀՀԻ լրատվական բաժին
Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները հետազոտություններ են իրականացնում Արենի-Խաչիկ եռաստիճան պոմպակայանի ոռոգման համակարգի աշխատանքը բարելավելու ուղղությամբ։ Պրոֆեսորներ Ալբերտ Մարգարյանը և Վաչե Թոքմաջյանն առաջարկում են վերականգնել Արենիի առաջին աստիճանի պոմպակայանը։ Էլեկտրական համակարգի ուսումնասիրությունն իրականացնում է ինժեներ Կարինե Մուշեղյանը։ Հետազոտություններն իրականացվում են տեխնիկական օգնության կարգով՝ ՀՀ Ջրային կոմիտեի …
ՀՀ Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը 12.04.2023թ. այցելել է Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ: Նա ծանոթացել է ինստիտուտում իրականացվող հետազոտությունների հետ, կազմակերպության տնօրեն Արմեն Բաբայանի և գիտաշխատողների հետ քննարկել բնապահպանական կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկվել են հիդրոէլեկտրակայաններում ձկնուղիների հետ կապված խնդիրներ: Փոխնախարար Գաբրիելյանին ուղեկցել են Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն …