Լույս է տեսել Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի 2019թ. N2(9) համարը: Տեղեկագրում ներկայաված են հետևյալ գիտական հոդվածները. ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ N2(9), 2019թ Ս.Բ.Գալստյան, Ս.Կ.Երիցյան, Հ.Ա.Օհանյան, Վ.Լ.Արզումանյան Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի հողային հաշվեկշռում գտնվող 132 հեկտար տարածքի գյուղատնտեսական բնութագիրը Ֆ.Ռ.Իսկանդարյան, Վ.Վ. Ղազարյան, Ն.Ա. Սաֆարյան Հորթերի հիվանդությունների կանխարգելման մասին Ռ.Մ.Հարությունյան, Ս.Հ.Թոքմաջյան, Թ.Գ.Գրիգորյան, Ա.Ա.Պողոսյան Վարկանիշային մեթոդով դասախոսի վարձատրության չափի որոշման …
ՀՀ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և ՀՀ ջրի ազգային խորհրդի անդամ Հովհաննես Թոքմաջյանը Սևանա լճի հիմնահարցի լուծման հեռանկարային առաջարկ են ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Առաջարկը բխում է վերջերս Երևանում կայացած Սևանա լճի հիմնախնդիրներին վերաբերող գիտաժողովում քննարկված խնդիրներից և ներկայացված կարծիքներից: Որպես ռազմավարական քայլ, հիմնավորվում է Սևանա լճի մակարդակը մինչև նակին՝ 1915,57 մ բարձրացնելու …
Ահա և լրացավ Ալբերտ Մարգարյանի 80 տարին: Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տասնյակ հոդվածների և ծանրակշիռ մենագրության հեղինակ, ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում գործող բազմաթիվ փորձասարքերի կառուցման և դրանց վրա հետազոտությունների իրականացման հեղինակ: Հպարտ ենք, որ մեր ուսուցիչն ու ընկերն եք, պրոֆեսոր Մարգարյան: Երկար կյանք Ձեզ ու արգասաբեր աշխատանք: Պարգև Բալջյան ՋՀՀԻ տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր
Օգոստոսի 23-ին ՀՀ կառավարության նիստում քննարկվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Սա, երևի, մեր կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից է: Կառավարությունն արդեն 1.5 ամիս մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ ստեղծվել է …