ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Blog

Հետազոտություններ Խաչիկ համայնքի ոռոգման համակարգի աշխատանքը բարելավելու ուղղությամբ․․․

Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները հետազոտություններ են իրականացնում Արենի-Խաչիկ եռաստիճան պոմպակայանի ոռոգման համակարգի աշխատանքը բարելավելու ուղղությամբ։ Պրոֆեսորներ Ալբերտ Մարգարյանը և Վաչե Թոքմաջյանն առաջարկում են վերականգնել Արենիի առաջին աստիճանի պոմպակայանը։ Էլեկտրական համակարգի ուսումնասիրությունն իրականացնում է ինժեներ Կարինե Մուշեղյանը։ Հետազոտություններն իրականացվում են տեխնիկական օգնության կարգով՝ ՀՀ Ջրային կոմիտեի …

Ինստիտուտ է այցելել ՀՀ Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը

ՀՀ Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը 12.04.2023թ. այցելել է Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ: Նա ծանոթացել է ինստիտուտում իրականացվող հետազոտությունների հետ, կազմակերպության տնօրեն Արմեն Բաբայանի և գիտաշխատողների հետ քննարկել բնապահպանական կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկվել են հիդրոէլեկտրակայաններում ձկնուղիների հետ կապված խնդիրներ: Փոխնախարար Գաբրիելյանին ուղեկցել են Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն …

Դեբեդ գետի հարցերին առնչվող հանդիպում Թբիլիսիում

Հայ-Վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Հովհաննես Թոքմաջյանը 2023թ. մարտի 21-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել աշխատանքային խմբի անդամ, Վրաստանի ազգային բնապահպանական գործակալության բնական աղետների կանխարգելման և առափնյա գոտու մշտադիտարկման բաժնի պետ Վիկտորիա  Գալումովայի հետ: Քննարկվել են գետի վարարումների պատճառով ափամերձ հատվածների վնասակար հետևանքների կանխարգելման հետ կապված մի շարք հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրի ամսվա …

Ստեղծվել է Հայ-Վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խումբ

Դեբեդ գետի վարարումների պատճառով ափամերձ հատվածների ողողումների վնասակար հետևանքները կանխելու, ափամրացման աշխատանքների համար նախատեսված տեղանքում այդ նպատակով շինարարական աշխատանքների նախագծերի, ինչպես նաև Դեբեդ գետի ափամրացմանն առնչվող այլ հարցերի քննարկման նպատակով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծվել է Հայ-Վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատվել դրա անհատական կազմը։ Աշխատանքային խմբում 9 ներկայացուցիչ ընդգրկված է …