ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Blog

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 10.03.2023թ. N 63-Ա հրամանով հաստատվել է ՀՀ-ում ատենախոսությունների թեմաները հաստատող հիմնարկների ցուցակը (այստեղ): Ե․ 23․05 — “Ջրատնտեսական համակարգեր և դրանց շահագործումը” թվանիշով թեմաների հաստատումը վերապահվել է Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտին։ ՋՀՀԻ լրատվական բաժին

ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանն այցելել է Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ

ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը 2023թ․ մարտի 1-ին այցելել է Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ։ ՀՀ ջրային համակարգերի տեխնիկական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի հետ, պարոն Մեհրաբյանը  քննարկել է տեխնիկական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը ծանոթացել է նաև ինստիտուտի հիդրավլիկական մոդելավորման լաբորատորիայի հնարավորություններին։ ՋՀՀԻ լրատվական բաժին

Փետրվարի 27-ին կմեկնարկի UNESCO IHP բյուրոյի 62-րդ հեռավար նիստը․․․

«Միավորված ազգերի կրթական, գիտական եվ մշակութային կազմակերպության  միջգերատեսչական  հիդրոլոգիական ազգային կոմիտեի» անդամները ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական հիդրոլոգիական ծրագրի (IHP) քարտուղարությունից հրավեր են ստացել IHP բյուրոյի 62-րդ հեռավար նիստին մասնակցելու  հրավեր, որը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 27-28-ը՝ Փարիզում։ Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի ինստիտութի կողմից նիստին կմասնակցի ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, տ,գ,դ․, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը։ ՋՀՀԻ լրատվական բաժին

ՀՀ ԲՈԿ-ի նախագահի հրամանով․․․

ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 15.02.2023 թվականի N 56-Ա հրամանի համաձայն, Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիրն ընդգրկվել է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից 2023 թվականին ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում։ Աղբյուրն՝ այստեղ