ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Blog

Դեբեդ գետի հարցերին առնչվող հանդիպում Թբիլիսիում

Հայ-Վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Հովհաննես Թոքմաջյանը 2023թ. մարտի 21-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել աշխատանքային խմբի անդամ, Վրաստանի ազգային բնապահպանական գործակալության բնական աղետների կանխարգելման և առափնյա գոտու մշտադիտարկման բաժնի պետ Վիկտորիա  Գալումովայի հետ: Քննարկվել են գետի վարարումների պատճառով ափամերձ հատվածների վնասակար հետևանքների կանխարգելման հետ կապված մի շարք հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրի ամսվա …

Ստեղծվել է Հայ-Վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խումբ

Դեբեդ գետի վարարումների պատճառով ափամերձ հատվածների ողողումների վնասակար հետևանքները կանխելու, ափամրացման աշխատանքների համար նախատեսված տեղանքում այդ նպատակով շինարարական աշխատանքների նախագծերի, ինչպես նաև Դեբեդ գետի ափամրացմանն առնչվող այլ հարցերի քննարկման նպատակով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծվել է Հայ-Վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատվել դրա անհատական կազմը։ Աշխատանքային խմբում 9 ներկայացուցիչ ընդգրկված է …

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 10.03.2023թ. N 63-Ա հրամանով հաստատվել է ՀՀ-ում ատենախոսությունների թեմաները հաստատող հիմնարկների ցուցակը (այստեղ): Ե․ 23․05 — “Ջրատնտեսական համակարգեր և դրանց շահագործումը” թվանիշով թեմաների հաստատումը վերապահվել է Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտին։ ՋՀՀԻ լրատվական բաժին

ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանն այցելել է Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ

ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը 2023թ․ մարտի 1-ին այցելել է Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ։ ՀՀ ջրային համակարգերի տեխնիկական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի հետ, պարոն Մեհրաբյանը  քննարկել է տեխնիկական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը ծանոթացել է նաև ինստիտուտի հիդրավլիկական մոդելավորման լաբորատորիայի հնարավորություններին։ ՋՀՀԻ լրատվական բաժին