ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Blog

Փետրվարի 27-ին կմեկնարկի UNESCO IHP բյուրոյի 62-րդ հեռավար նիստը․․․

«Միավորված ազգերի կրթական, գիտական եվ մշակութային կազմակերպության  միջգերատեսչական  հիդրոլոգիական ազգային կոմիտեի» անդամները ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական հիդրոլոգիական ծրագրի (IHP) քարտուղարությունից հրավեր են ստացել IHP բյուրոյի 62-րդ հեռավար նիստին մասնակցելու  հրավեր, որը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 27-28-ը՝ Փարիզում։ Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի ինստիտութի կողմից նիստին կմասնակցի ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, տ,գ,դ․, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը։ ՋՀՀԻ լրատվական բաժին

ՀՀ ԲՈԿ-ի նախագահի հրամանով․․․

ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 15.02.2023 թվականի N 56-Ա հրամանի համաձայն, Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիրն ընդգրկվել է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից 2023 թվականին ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում։ Աղբյուրն՝ այստեղ

Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի համակարգող խորհուրդը կարևոր որոշումներ է ընդունել ․․․

2023թ․ հունվարի 26-ին, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մհեր Մարկոսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի համակարգող խորհրդի նիստ։ Այս մասին հայտնում է bulletin.am-ը։ Խորհուրդը, քննարկելով վերջին երեք ամիսների ընթացքում գիտական հոդվածների “կույր” գրախոսման իրականացման փորձը, որոշեց այն ընդունել որպես հիմք, տեղեկագրում ներկայացվող աշխատանքների տպագրման համար։ Համակարգող խորհրդի մեկ այլ որոշմամբ փոփոխություններ կատարվեցին տեղեկագրի խմբագրական …

Ինստիտուտ է այցելել Իրանի դեսպանատան մշակութային կցորդը

Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կցորդ պարոն Թաբաթաբային 2023թ․ հունվարի 17-ին այցելել է Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ և “Անանիա Շիրակացի” միջազգային հարաբերությունների համալսարան։ Քննարկվել են գիտակրթական ոլորտին առնչվող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Քննարկմանը մասնակցել են համալսարանի ռեկտոր, բ․գ․դ․, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը, տ․գ․դ․, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, տնտեսագիտության թեկնածու Գուրգեն Հակոբյանը, իրանահայ …