ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Blog

Նպատակս մեկն է․ այն տեխնոլոգիաներն, ինչն այսօր ուսումնասիրում եմ Երևանում, կարողանամ ամենամոտ ապագայում ներդնել Արցախում․․․

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտական տեխնոլոգիաների լաբորատորիայի աշխատակից Գոհար Պետրոսյանը, լաբորատորիայի ղեկավար Գագիկ Ներսիսյանի հանձնարարությամբ ՇՏՀ երևանյան ներկայացուցչությունում շարունակում է ուսումնասիրել  շոկոլադի արտադրության մեջ կակաոյի յուղի կիրառման տեխնոլոգիաները։ Գոհարին մասնագիտական աջակցություն է ցուցաբերում բնագավառում ճանաչված տեխնոլոգ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նախկին դասախոս, «Նոր Ֆուդ» Ընկերության գլխավոր մասնագետ,  «Արմավիր Ֆրուդ» Ընկերության գլխավոր ինժեներ Պյոտր Արաբյանը։ — Աշխատանքը հետաքրքիր …

Լույս է տեսել Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի 2022 թվականի 4-րդ համարը․․․

bulletin.am կայքում արդեն հասանելի է “Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր” պարբերականի 2022թ․ վերջին՝ 4-րդ համարը։ Հրատարակվել է թվով 10 գիտական հոդված, որոնց վերնագրերը և Doi -ները բերված են ստորև․ Թոքմաջյան Հ․Վ․, Մարկոսյան Ա․Խ․, Խաչատուրյան Վ․Գ․, Մարտիրոսյան Տ․Ս․, Հարությունյան Ա․Կ․ անցումային տնտեսույուն ունեցող պետություններում գյուտերի ստեղծման մոտիվացիայի բացակայության հիմնական պատճառները և ստեղծված իրավիճակից բխող առաջնահերթ քայլերը  https://doi.org/10.56243/18294898-2022.4-3 Բաղրյան …

Քննարկվել է աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծը. եզրակացությունը բացասական է …

2022թ. դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտական խորհրդի, Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի խմբագրական խորհրդի, Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիայի խորհրդի և Քաղաքագիտական, իրավագիտական և տնտեսագիտական հետազոտությունների և կանխատեսումների ՀԿ խորհրդի համատեղ նիստ: Օրակարգում՝ Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագծի քննարկումն էր: Ներկայացվող նոր կանոնակարգի հաստատումը, ըստ նախագիծը մշակողների, …

ՇՏՀ “Դիզայն” մասնագիտության ուսանողները դասախոսություն լսեցին կահույքի նախագծման թեմայով

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի “Դիզայն” մասնագիտության ուսանողների համար դեկտեմբերի 10-ին դասախոսություն կարդաց Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի ճարտարապետության և դիզայնի փորձաարտադրական լաբորատորիայի ղեկավար, ճարտարապետության թեկնածու Մուշեղ Թոքմաջյանը: Ուսանողները ծանոթացան կահույքի նախագծման և արտադրության փուլերին, ինչպես նաև նախագծող-պատվիրատու  կապի առանձնահատկությունների հետ: Քննարկվեցին խոհանոցային կահույքի նախագծման խնդիրները: Հիմնավորվեց, որ գեղեցիկ միջավայր ունենալու համար նախ պետք …