ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Category: Գիտություն

Ջրային կոմիտեում քննարկվեց Գեղարքունիքի մարզի ոռոգման պոմպակայանների աշխատանքային պայմանների բարելավման հարցը…

2023 թվականի մայիսի 16-ին Ջրային կոմիտեում կայացավ Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նիստ, որին մասնակցում էին Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, նախագահի տեղակալներ Կարեն Դաղբաշյանը, Գոռ Մելիքսեթյանը, ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության աշխատակիցները: Այս մասին հաղորդում է տեղադրված ՀՀ Ջրային կոմիտեի պաշտոնական կայքում: Նիստի օրակարգում էր Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի ոռոգման պոմպակայանների աշխատանքային …

Հետազոտություններ Խաչիկ համայնքի ոռոգման համակարգի աշխատանքը բարելավելու ուղղությամբ․․․

Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները հետազոտություններ են իրականացնում Արենի-Խաչիկ եռաստիճան պոմպակայանի ոռոգման համակարգի աշխատանքը բարելավելու ուղղությամբ։ Պրոֆեսորներ Ալբերտ Մարգարյանը և Վաչե Թոքմաջյանն առաջարկում են վերականգնել Արենիի առաջին աստիճանի պոմպակայանը։ Էլեկտրական համակարգի ուսումնասիրությունն իրականացնում է ինժեներ Կարինե Մուշեղյանը։ Հետազոտություններն իրականացվում են տեխնիկական օգնության կարգով՝ ՀՀ Ջրային կոմիտեի …

Ինստիտուտ է այցելել ՀՀ Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը

ՀՀ Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը 12.04.2023թ. այցելել է Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ: Նա ծանոթացել է ինստիտուտում իրականացվող հետազոտությունների հետ, կազմակերպության տնօրեն Արմեն Բաբայանի և գիտաշխատողների հետ քննարկել բնապահպանական կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկվել են հիդրոէլեկտրակայաններում ձկնուղիների հետ կապված խնդիրներ: Փոխնախարար Գաբրիելյանին ուղեկցել են Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն …

ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանն այցելել է Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ

ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը 2023թ․ մարտի 1-ին այցելել է Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ։ ՀՀ ջրային համակարգերի տեխնիկական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի հետ, պարոն Մեհրաբյանը  քննարկել է տեխնիկական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը ծանոթացել է նաև ինստիտուտի հիդրավլիկական մոդելավորման լաբորատորիայի հնարավորություններին։ ՋՀՀԻ լրատվական բաժին