ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Category: Առանց կարգի

Վերանորոգվում են ինստիտուտի 6-րդ հարկի լսարանները․․․

Մեկնարկել են Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գլխավոր մասնաշենքի (Արմենակյան 125/3)  6-րդ հարկի լսարանների վերանորգման աշխատանքները։ Այնուհետև կվերանորոգվի և կկահավորվի 2-րդ հարկում տեղակայված բնական տեխնոլոգիաների և քիմիայի հետազոտական լաբորատորիան։ Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ինստիտուտի միջոցներով։   ՋՀՀԻ լրատվական բաժին  

Ինստիտուտի գիտական խորհրդի առաջիկա նիստում կքննարկվի պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանին ՀՀ պետական պարգևի ներկայացման հարցը․․․

Հունվարի 22-ը տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի ծննդյան օրն է։ Ուղեղի պայծառությունը, ստեղծագործական մտքի խորությունը, հսկայածավալ աշխատունակությունը շարունակում են մնալ 85 տարին բոլորած մեծանուն գիտնականի ու մանկավարժի անբաժանելի հատկանիշները։ Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայի գիտական և ուսումնական բազմաթիվ փորձասարքեր նախագծվել և կյանքի են կոչվել մեծ գիտնականի կողմից։ …

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 10.03.2023թ. N 63-Ա հրամանով հաստատվել է ՀՀ-ում ատենախոսությունների թեմաները հաստատող հիմնարկների ցուցակը (այստեղ): Ե․ 23․05 — “Ջրատնտեսական համակարգեր և դրանց շահագործումը” թվանիշով թեմաների հաստատումը վերապահվել է Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտին։ ՋՀՀԻ լրատվական բաժին

ՀՀ ԲՈԿ-ի նախագահի հրամանով․․․

ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 15.02.2023 թվականի N 56-Ա հրամանի համաձայն, Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիրն ընդգրկվել է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից 2023 թվականին ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում։ Աղբյուրն՝ այստեղ