Ճարտարապետության և շինարարության համալսարանի ուսանողները լաբորատոր պարապմունքներ են անցնում ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներ Արման Ավետիսյանը, Էրիկ Հոդաբաշյանը և Խաչիկ Կիրակոսյանը 2022թ.հոկտոմբերի 7-ին լաբորատոր փորձեր կատարեցին ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի և տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիաննա Հակոբյանի ղեկավարությամբ:
Լաբորատոր փորձերը վերաբերում էին փոփոխական ճնշման տակ հեղուկի արտահոսման ժամանակ համապատասխան պարամետրերի որոշմանը:
Փորձարարական աշխատանքներն ավարտելուց հետո, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը դասախոսություն կարդաց ուսանողների համար:
ՋՀՀԻ լրատվական բաժին