Նոր փորձասարք հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում…
Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիակի ինստիտուտի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում պատրաստվել է նոր փորձասարք՝ փորձնական եղանակով տուրբինի ռեժիմով աշխատող կենտրոնախույս պոմպի հիդրավլիկական դիմադրության որոշման նպատակով:
Պոմպային ագրեգատի վթարային հոսանքազրկման դեպքում, հիդրավլիկական հարվածի դեմ որպես արդյունավետ ու հուսալի միջոցառում, ծառայում է հակադարձ կափույրը, որն ունի ելքի կարգավորման հնարավորություն: Վերջինիս միջոցով կարգավորվում է պոմպի հակառակ ուղղությամբ պտտման արագությունը:
Երկրաչափորեն նման իզոգոնալ ռեժիմում աշխատող պոմպերի համար դրանց հիդրավլիկական դիմադրությունները կլինեն հավասար:
Պոմպի հիդրավլիկական դիմադրությունը որոշվում է՝ ա/ լիսեռի արգելակված դիրքում, բ/ լիսեռի ազատ պտտման դիրքում:
Փորձասարքը նախատեսված է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Շուշիի տեխնոլոգիական և Հայաստանի ազգային ագրարային համալսարանների ջրային համակարգերին առնչվող կրթական ծրագրերով սովորող ուսանողների համար:
ՋՀՀԻ լրատվական բաժին