Դեբեդ գետի հիմնահարցերի հայ-վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խումբը տեղում քննարկել է ափապաշտպան միջոցառումների նախագիծը…
Հայ-վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը 2023թ. հոկտեմբերի 16-ին, Բագրատաշեն, Պտղավան և Հաղթանակ բնակավայրերի Դեբեդ գետին հարակից տեղամասերում, հրավիրել է հանդիպում՝ ափապաշտպան միջոցառումների նախագիծը քննարկելու նպատակով։
Հանդիպմանը մասնակցել են նախագծի գլխավոր ինժեներ, միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ Ջեմմա Զազյանը, աշխատանքային խմբի անդամներ՝ Վրաստանի ազգային բնապահպանական գործակալության բնական աղետների կանխարգելման և առափնյա գոտու մշտադիտարկման բաժնի պետ Վիկտորիա Գալումովան, Թեմուրի Ավալիանին, Վրաստանի տարածքային զարգացման նախարարության ներկայացուցիչներ Իրակլի Կապանաձեն, Թեյմուրազ Մետրևելին, աշխատանքային խմբի ղեկավար Հովհաննես Թոքմաջյանը:
Նախագծի փաթեթի բաղադրիչների մեծ մասի վերաբերյալ ձեռք է բերվել դրանց իրականացմանը հավանություն տալու պայմանավորվածություն:
Նախագխի փաթեթի թվով 4 բաղադրիչների վերաբերյալ, որտեղ ափապաշտպան միջոցառումներից բացի, առաջարկվում է իրականացնել նաև փոքր լայնությամբ ճանապարհի կառուցում, բանակցությունները կշարունակվեն։
ՋՀՀԻ լրատվական բաժին