ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Ճարտարապետության և շինարարության համալսարանի ուսանողները լաբորատոր պարապմունքներ են անցնում ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում

Ճարտարապետության և շինարարության համալսարանի ուսանողները լաբորատոր պարապմունքներ են անցնում ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներ Արման Ավետիսյանը, Էրիկ Հոդաբաշյանը և Խաչիկ Կիրակոսյանը 2022թ.հոկտոմբերի 7-ին  լաբորատոր փորձեր կատարեցին ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի և տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիաննա Հակոբյանի ղեկավարությամբ:

Լաբորատոր փորձերը վերաբերում էին փոփոխական ճնշման տակ հեղուկի արտահոսման ժամանակ համապատասխան պարամետրերի որոշմանը:

Փորձարարական աշխատանքներն ավարտելուց հետո, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը դասախոսություն կարդաց ուսանողների համար:

ՋՀՀԻ լրատվական բաժին