Ինստիտուտ է այցելել ՀՀ Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը
ՀՀ Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը 12.04.2023թ. այցելել է Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ: Նա ծանոթացել է ինստիտուտում իրականացվող հետազոտությունների հետ, կազմակերպության տնօրեն Արմեն Բաբայանի և գիտաշխատողների հետ քննարկել բնապահպանական կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկվել են հիդրոէլեկտրակայաններում ձկնուղիների հետ կապված խնդիրներ:
Փոխնախարար Գաբրիելյանին ուղեկցել են Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը, Ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը, Ջրային ռեսուրսների կառավարման վարչության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Հայկ Ղևոնդյանը և այլ պաշտոնատար անձինք:
ՋՀՀԻ լրատվական բաժին