ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Рубрика: Միջազգային համագործակցություն

Դեբեդ գետի հիմնահարցերի հայ-վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խումբը տեղում քննարկել է ափապաշտպան միջոցառումների նախագիծը…

Հայ-վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը 2023թ. հոկտեմբերի 16-ին, Բագրատաշեն, Պտղավան և Հաղթանակ բնակավայրերի Դեբեդ գետին  հարակից տեղամասերում, հրավիրել է հանդիպում՝ ափապաշտպան միջոցառումների նախագիծը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նախագծի գլխավոր ինժեներ, միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ Ջեմմա Զազյանը, աշխատանքային խմբի անդամներ՝ Վրաստանի ազգային բնապահպանական գործակալության բնական աղետների կանխարգելման և առափնյա գոտու մշտադիտարկման …

Կայացել է Դեբեդ գետի հիմնահարցերի հայ-վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը…

Հայ-վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը 2023թ. սեպտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել աշխատանքային խմբի անդամ, Վրաստանի ազգային բնապահպանական գործակալության բնական աղետների կանխարգելման և առափնյա գոտու մշտադիտարկման բաժնի պետ Վիկտորիա  Գալումովայի հետ: Քննարկվել են Դեբեդ գետի վարարումների պատճառով ափամերձ հատվածների վնասակար հետևանքների վերացման և կանխարգելման առկա խնդիրների լուծման նախագիծը, որը մշակվել է միջգերատեսչական …

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԷՐ ՀԲ ՓՈՐՁԱԳԵՏ, ԴՈԿՏՈՐ ՉԱՐԼԶ ԲԱՐՏԸ

2023 թ․ մայիսի 16-ին ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ այցելեց համաշխարհային բանկի փորձագետ, դոկտոր Չարլզ Բարտը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը, պաշտոնատար այլ անձինք։ Քննարկվեց հարցերի լայն շրջանակ։ Դոկտոր Բարտը կարևորեց ջրային ոլորտի մասնագետներին ինստիտուտում վերապատրաստում անցկացնելու հնարավորության առկայությունը և ուսումնագործնական կարճատև միջոցառումների իրականացման գաղափարը։ ՋՀՀԻ լրատվական բաժին

Դեբեդ գետի հարցերին առնչվող հանդիպում Թբիլիսիում

Հայ-Վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Հովհաննես Թոքմաջյանը 2023թ. մարտի 21-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել աշխատանքային խմբի անդամ, Վրաստանի ազգային բնապահպանական գործակալության բնական աղետների կանխարգելման և առափնյա գոտու մշտադիտարկման բաժնի պետ Վիկտորիա  Գալումովայի հետ: Քննարկվել են գետի վարարումների պատճառով ափամերձ հատվածների վնասակար հետևանքների կանխարգելման հետ կապված մի շարք հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրի ամսվա …