ՀԽԱՀ ԳԱ ակադեմիկոս Իվան Վասիլի Եղիազարովի ղեկավարությամբ, 1924թ. Լենինգրադում գործող Հիդրոէլեկտրական լաբորատորիայի նյութատեխնիկական բազան 1939թ. Հայաստան տեղափոխվելու և ԽԱՀՄ ԳԱ Հայաստանի բաժանմունքի երկրաբանության ինստիտուտի կազմում գործող ջրային ռեսուրսների սեկտորի հետ միավորման արդյունքում կազմավորվել էՀԽՍՀ ԳԱ Ջրաէներգետիկ գիտահետազոտական ինստիտուտը։ Ջրաէներգետիկ ԳՀԻ-ն, հետագայում վերանվանվել է Ջրային պրոբլեմների ԳՀԻ, գործել է մինչև 1963թ., որից հետո միավորվելով ՀԽՍՀ Ջրային տնտեսության նախարարության Հիդրոտեխնիկայի և մելիորացիայի ԳՀԻ (1948) հետ, նույն նախարարության կազմում ստեղծվելն Ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի ԳՀԻ (1963)։ 1996թ.` Ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի ԳՀԻ պետական ձեռնարկության ապապետականացման արդյունքում այն վերակազմակերպվել է, որպես «Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմանահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲ ընկերություն։
Հիմնադրման օրից ինստիտուտը հանդիսանում է հանրապետությունում ջրային հիմնահարցերի հետազոտման` համընդհանուր ճանաչում ստացած միակ գիտական օջախը։
Հայաստանի Հանրապետության ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը նախկինում զբաղեցնում էր ներկայիս դրամատիկական թատրոնի հարևանությամբ գտնվող եռահարկ շենքը: Տարիների ընթացքում ինստիտուտը համալրվեց բարձրորակ մասնագետներով, որոնք հետազոտական աշխատանքները լայն ճանաչում ստացան ԽՍՀՄ-ում ու արտերկրում: Ստեղծվեց լայն համագործակցություն ջրային շինարարության նախագծային ինստիտուտների, պոլիտեխնիկական, գյուղատնտեսական ինստիտուտների և ջրային ոլորտի շինարարական կազմակերպությունների հետ: Միայն պոլիտեխնիկական իստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների համար հատկացվող տեղերը 70-ական թվականներին կազմում էր 100-125: Այդ մասնագիտության շրջանավարտների 10 %-ից ավելին հետագայում դարձան ակադեմիկոսներ, գիտության դոկտորներ և թեկնածուներ:
Հանրապետությունում ծավալվող հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարության պայմաններում ինստիտուտին անհրաժեշտ էր ունենալ գիտահետազոտական նոր լաբորատորիաներ: Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի ջանքերով Նորքում կառուցվեց ինստիտուտի նոր մասնաշենքը՝ հիդրավլիկական հետազոտությունների երկհարկանի երկու լաբորատորիաներով, ջրի որակի որոշման քիմիական լաբորատորիայով: Ինստիտուտը համալրվեց երիտասարդ մասնագետներով, որոնց ուժերով մշակվեցին ու կառուցվեցին հիդրոտեխնիկական բազմաթիվ կառուցվածքների մոդելներ, որոնց վրա կատարվող փորձարկումներով ճշտվում էին ապագա կառուցվածքների չափերը: Կատարվեցին լայնածավալ հետազոտություններ Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի պաշարների որոշման խնդրում, որոնց հիման վրա կատարվեցին դրանց օգտագործման վերաբերյալ բազմաթիվ նախագծեր:
Հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում կառուցվեցին հեղեղատարի մոդելներ, որոնց վրա կատարվող փորձարկումների արդյունքներով որոշվում էին լեռնային գետերի ափապաշտպան միջոցառումների կառուցվածքային առանձնահատկությունները, դրանց տեսակներն ու չափերը:
Մեծ ծավալի տեսական և փորձական հետազոտություններ կատարվեցին հեղուկի ոչ ստացիոնար շարժման, մասնավորապես, հիդրավլիկական հարվածից խողովակաշարերի պաշտպանության խնդրում: Այդ տարիներին լուրջ տեսական հետազոտություններ կատարվեցին գետերի հունակազմավորման խնդրի վերաբերյալ, ինչպես նաև մշակվեց ու տրվեց “Մարգարիտկա” անվանումով ջրհեռ կառուցվածքի տեսությունը: Սույն ջրհեռը ներդրվել է ՀՀ համեմատաբար մեծ բոլոր ջրամբարների վրա, որը հնարավորություն է տալիս նկատելիորեն ավելացնել ջրամբարի օգտակար ծավալը:
Սկսած 1970-ական թվականներից ինստիտուտում իրականացվող աշխատանքների աշխարհագրության սահմաններն ընդլայնվեցին։ Ինստիտուտը ստացավ պատվերներ Ռուսաստանի Կաբարդինո-Բալկարիայի ինքնավար հանրապետության հիդրոհանգույցների՝ Զարամագի և Սովետականի, ինչպես նան Շրի-Լանկայի հանրապետության Սամանալա-Վեվա հիդրոհանգույցների մոդելային լաբորատոր հետազոտություններն իրականացնելու համար։ Նորաստեղծ ինտիտուտն ապահովված էր երիտասարդ գործունյա կադրերով։
Այդ տարիներին ինստիտուտում աշխատում էին 27 գիտությունների թեկնածու ե 5 գիտությունների դոկտոր, ովքեր պարբերաբար հրապարակում էին իրենց գիտական արդյունքներր միջազգային ե հանրապետական տարբեր պարբերականներում ե գիտաժողովների նյութերում։
Հանրապետության անկախության առաջին տարիներին ինստիտուտին տրվող պատվերներն աստիճանաբար նվազեցին, մնացին միայն Գիտական կոմիտեի կողմից տրվող գիտահետազոտական թեմաները, որոնց նվազագույն ֆինանսավորման պայմաններում հնարավոր չէր մոդելավորման մեծ մասշտաբների աշխատանքների իրականացում: Այնուամենայնիվ, 1992-93 թվականներին առանց ֆինանսավորման սկսվեցին կենտրոնախույս պոմպի հիման վրա հիդրոտուրբինային ագրեգատի մոդելի վրա էներգետիկական ցուցանիշների որոշման հետազոտական աշխատանքները, և Սովետաշենի ջրամբարի վրա տեղադրվեց 30 կՎտ հզորության մինի ՀԷԿ: Պատերազմական պայմաններում ջրամբարի պատվարի լուսավորության ապահովումը հնարավոր դարձրեց կառուցվածքը պաշտպանել հնարավոր միջամտություններից: Այս նպատակով նաև Ախուրյանի և Ապարանի ջրամբարների ճնշումային ճակատների վրա կառուցվեցին փոքր ՀԷԿ-եր: Միաժամանակ կատարվեցին մինչև 500 կՎտ հզորության երկփողրակ շերեփավոր հիդրոտուրբինի և դրա էլեկտրոնային կարգավորիչի նախագծման ու կառուցման աշխատանքները:
Նախագծվեց և կառուցվեց Բանկի տիպի հարթշիթային հիդրոտուրբին, որը տեղադրվեց Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի աշխատակիցների կողմից նախագծված Էլեգիս-7 անկախության տարիների առաջին կառուցված ՓՀԷԿ-ում:
1997-98 թ. մշակվեց, նախագծվեց և տեղադրվեց Մխչյանի պոմպակայանի 1-ին աստիճանի մղման խողովակաշարերի հիդրավլիկական հարվածի դեմ պաշտպանու- թյան ավտոմատ գործողության համակարգը, որը գործում է մինչ այսօր: Սույն համակարգի ներդրմամբ բացառվեցին խողովակաշարի հաճախակի կրկնվող պատ- ռումները էլեկտրասնուցման վթարային հոսանկազրկումների դեպքում:
Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի և Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի կողմից 2008թ. կազմավորվեց համատեղ ուսումնագիտական կենտրոն: Հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայի տանիքի վերանորոգումից հետո սկսվեցին ներսի հարդարման, այնուհետ` մեծ կարևորություն ներկայացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների մոդելների վերանորոգման աշխատանքները:
Լաբորատորիայի երկրորդ հարկում կառուցվեցին հիդրավլիկայի, ջրամատակարարման, հիդրավլիկական մեքենաների փորձասարքեր, որոնց վրա իրականացվում են այդ առարկաների ուսումնական ծրագրերով նախատեսվող գրեթե բոլոր լաբորատոր աշխատանքները: Տարիներ շարունակ Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի և պաշտպանության նախարարության բարձրագույն հաստատությունների ուսանողներն այդ լաբորատորիայում կատարել են իրենց ուսումնական ծրագրերով նախատեսվող լաբորատոր աշխատանքները:
Չափազանց մեծ է լաբորատորիայի նշանակությունը երիտասարդ մասնագետների պատրաստման գործում: Մինչև 2014թ. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողները հիդրավլիկայի և հիդրոտեխնիկայի պարապմունքներն անց էին կացնում ինստիտուտում: 2016 թ. սկսած ինստիտուտում փորձուսուցում են անցնում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները:
Լաբորատորիայի երկու հարկում կառուցվել են գիտական ուսումնասիրություններ կատարելու փորձասարքեր՝ կենտրոնախույս պոմպի ավտոմատ գործողության ներծծման համակարգ, օդահեռացման և օդատրման համապիտանի սարք, ուղղաձիգ գլանական տարողությունում նավթամթերքի զանգվածի որոշման, միատար կենսազանգվածից կենսագազի ստացման, ճնշման խողովակաշարի ծայրից օդային արտանետումների փորձասարքեր: Սրանց վրա կատարված հետազոտությունների արդյունքներով ներդրումներ են կատարվել Հերմոն-Ելփին գրավիտացիոն խողովակաշարի վրա և Սարալանջի պոմպակայանում: Առանձնակի ուշադրության է արժանի լաբորատորիայի 1-ին հարկում կառուցված փորձարարական հիդրոհանգույցի մոդելը: Այն ներառում է ուղղանկյուն կտրվածքի 30 քառակուսի մ հայելու մակերեսով ջրավազան, գրավիտացիոն պատվար և ավտոմատ գործողության մետաղական դիմհարային փական, որը փոխարինում է ֆրանսիական լայն տարածում ստացած “հիդրոպլյուս” անվանումով երկաթբետոնե կառուցվածքին: Դիմհարային փականը նախատեսվում է հեղեղային ելքի կամ դրա մի մասի լրացուցիչ ծավալի կուտակում ջրամբարում: Փականն ունի մի շարք առավելություններ ֆրանսիականի համեմատությամբ: Դրանք են՝ էժան է, հուսալի է, տեղադրվում է պատվարի ջրաթափային շուրթի վրա, ինչպես ֆրանսիականը և ցանկացած ջրհեռ կառուցվածքի վրա, իսկ ֆրանսիականը ոչ. ունի բացման-փակման արագության կարգավորման հնարավորություն և, որն ամենակարևորն է, տեղադրվում է մեկ անգամ: ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի հանձնարարականով որոշվեց դիմհարային փականը ներկայացնել պատենտավորման Եվրոպայում, սակայն գործառույթը ձգձգվեց և մոռացության մատնվեց:
Ինստիտուտում կատարված գիտահետազոտական աշխատանքների մեծ մասն ավարտվել են արտադրությունում ներդրվելով:
1997 թ.–ից ինստիտուտում գործում է գիտական աստիճանաշնորհման թիվ 055 մասնագիտական խորհուրդր, որին իրավունք է վերապահվել երկու մասնագիտությունների գծով՝ ԻԴ.04.02 թվանիշով «Ցամաքի ջրաբանություն, ջրային ռեսուրսներ, ջրաքիմիա» և Ե.23.05 թվանիշով «Ջրատնտեսական համակարգեր ն դրանց շահագործումր» շնորհել գիտական աստիճաններ։ 01.01.2018թ. դրությամբ ինստիտուտում գործող թիվ 055 մասնագիտական խորհրդում պաշտպանվել է 75 ատենախոսություն, որից 14-ը՝ դոկտորական, 61-ր՝ թեկնածուական: Դրանք բոլորն էլ հաստատվել են ԲՈԿ–ի կողմից։
Ներկայումս հանրապետության ոռոգման համակարգում կան մոտ 300 գործող պոմպային կայաններ, իրականացվում է ջրի տրման մեխանիկական եղանակից անցում ինքնահոսի, որի նպատակով կառուցվել և շարունակվում են կառուցվել գրավիտացիոն ջրատարեր, կառուցվել են բազմաթիվ փոքր ՀԷԿ-եր, նախագծվում ու կառուցման փուլում են մի քանի ջրամբար: Այս կառուցվածքների շահագործման համար խստորեն զգացվում է որակյալ կադրերի պակաս, իսկ մեծահասակ մասնագետներին փոխարինողներ դժվարությամբ են գտնվում: Տարիներ առաջ համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կազմակերպվեց ոռոգման համակարգի մասնագետների որոկավորման դասընթացներ: Ներկա պայմաններում անհրաժեշտ է նման դասընթացների կազմակերպում, որի համար ինստիտուտի հնարավորությունները, կադրեր, լսարաններ, փորձնական տեղակայումներ, միանգամայն բավարար են:
Այս ամենի արդյունքն եղավ այն, որ 1996թ. ստեղծվեց հիդդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիան և նույն թվականին այն ընդգրկվեց շիդրավլիկական հետազոտությունների միջազգային րնկերության կազմում, ինչը հնարավորություն տվեց հայ մասնագետներին ավելի ակտիվ դուրս գալու միջազգային ասպարեզ։ Կարեոր է նշել, որ հդրավլիկական հետազոտությունների Միջազգային րնկերության երկու ստեղծողներից մեկը՝ ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովն է եղել։
1999թ. երկար քննարկումներից հետո ինստիտուտին և դրա առաջատար մասնագետներից մեկին՝ տեխնիկական գիտությունների դոկտոր ՎԳ.Սանոյանին, շնորհվեց Ռուսաստանի դաշնության բնական գիտությունների ակադեմիայի կողմից սահմանված գիտական հայտնագործության դիպլոմ։ Սա մեծ պատիվ էր թե ինստիտուտի, ն թե հեղինակի համար։
Ինստիտուտի աշխատակիցների կատարված աշխատանքները տպագրվում են ԱՄՆ, Հոլանդիայի, Չինաստանի, ճապոնիայի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Սիրիայի, Ուկրաինայի և Հայաստանի առաջատար գիտական հանդեսներում, պարբերականներում և միջազգային գիտաժողովնեբի նյութերում։
Ինստիտուտը հանդիսանում է Հիորավլիկական հետազոտությունների միջազգային ընկերության անդամ և պարբերաբար փախանակում է գիտատեխնիկական գծով տեղեկատվություն ավելի քան 70 միջազգային կազմակերպությունների հետ։
Վերջին տարիների ընթացքում ինստիտուտը ստացել է գյուտի մի քանի տասնյակ արտոնագրեր և տպագրել է շուրջ 400 գիտական աշխատանք։
Ինստիտուտն տեղակայված է Երևանի Արմենակյան 125 հասցեում: Ինստիտուտի տիրապետության տակ է գտնվում 9 հարկանի կահավորված մասնաշենք, 2 հարկանի շուրջ 2200 քառակուսի մ տարածքով լաբորատոր հետազոտությունների մասնաշենք, ջրի և գրունտների լաբորատորիա։ Ինստիտուտը հագեցված է համակարչային տեխնիկայով և հիդրոտեխնիկական, հիդրավլիկական հաշվարկների համար անհրաժեշտ ծրագրերով, ունի հիդրոտեխնիկական կառուցվածքների հետազոտման և մասնագիտական աշխատանքների իրականացման համար համապատասխան պետական լիցենզիաներ։