Օգտակար մոդել N595U — Բուսական հումքից եթերայուղերի ստացման սարք՝ բացել հղումը
Գյուտը վերաբերում է սննդարդյունաբերությանը, մասնավորապես՝ բուսական հումքից եթերայուղերի ստացման սարքերին։ Սարքն ունի հաջորդաբար միակցված կաթսա, գոլորշու բաշխիչ, բուսական հումքով ռեակտոր, գոլորշիատար խողովակ, սառնարան և ընդունարան։ Կաթսան ունի գոլորշու մատուցման կարգավորման հանգույց: Ռեակտորը գլանաձև է: Բուսական հումքը տեղադրված է ռեակտորում հորիզոնական՝ միմյանցից հավասար հեռավորության վրա կախված չժանգոտող մետաղյա ցանցերի վրա: Գոլորշու բաշխիչը կատարված է ռեակտորի պարագծով, հավասարահեռ, ուղղաձիգ տեղակայված 4-8 բաշխիչ խողովակների տեսքով: Բաշխիչ խողովակների վրա՝ բուսական հումքի տեղակայման ուղղությամբ, կատարված են գոլորշու մատուցման անցքեր։ Ռեակտորի ստորին մասում տեղակայված են հեղուկի առկայության տվիչ և հեղուկի հեռացման փական։ Ապահովվում է եթերայուղերի ավելի մաքուր ստացումը և բարձրացվում է սարքի աշխատանքային արդյունավետությունը, 2 նկ.։
«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամ (AM)
«Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ (AM)
Գագիկ Ներսիսյան (AM)
Արմեն Կիրակոսյան (AM)
Յուրի Մարտիրոսյան (AM)
«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամ — Շուշի, Աշոտ Բեկորի 4 (AM)
«Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ — 0047, Երևան, Արմենակյան 125 (AM)
595
U
AM20200064U
2020-07-15
2020-10-16
C11B 9/00