ԲՈՒՀԵՐԻ ԵՎ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ. ՈՐՏԵՂԻ՞Ց ՍԿՍԵԼ ԵՎ Ո՞ՒՐ ԳՆԱԼ
Այս հարցի քննարկումը սկսվել է դեռևս մեկ տարի առաջ, երբ մեկնարկեց Վիշեգրադյան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Միջազգայնացման համացանց» (Internationali Network) ծրագիրը: Դրա նպատակն է բարելավել ոչ ԵՄ անդամ երկրների բուհերի միջազգայնացման մակարդակը և վերապատրաստել այն մասնագետներին, ովքեր անմիջականորեն վարում են այդ գործընթացը:
Անցած մեկ տարվա ընթացքում իրականացվել են վերապատրաստման ծրագրեր, որոնց մասնակցել են ծրագրի մասնակից բոլոր երկրները, այդ թվում՝ Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը և 3 բուհեր (ԵՊՀ, ՀԱՊՀ, ՀՊՏՀ):
Իսկ այսօր մեկնարկեց ամփոփիչ գիտաժողովը, որտեղ եվրոպացի մասնագետները պետք է փորձեին տալ ամենակարևոր հարցի պատասխանը՝ ինչպե՞ս խթանել միջազգայնացումը ֆինանսական սահմանափակ ռեսուրսների պարագայում:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում ներկայացվել են զեկուցումներ, անցկացվել են քննարկումներ ու փորձի փոխանակում: