Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվ. ՋՀՀ Ինստիտուտի պատվավոր դոկտորն ընտրվել է Վրաստանի տեխնիկական համալսարանի ռեկտոր
2020թ. հունվարի 27-ին, Վրաստանի տեխնիկական համալսարանի գիտական խորհրդում անցկացված փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն, համալսարանի ռեկտոր է ընտրվել պրոֆեսոր Դավիթ Գուրգենիձեն:
Նա Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի պատվավոր դոկտոր է:
Վրաստանի տեխնիկական համալսարանի ռեկտորի կարճ կենսագրությունը.
Դավիթ Գուրգենիձե. ինժեներ հիդրոտեխնիկ, վաստակավոր շինարար, ճարտարագիտական ակադեմիայի անդամ, էներգետիկայի ակադեմիայի անդամ, Եվրոպայի խորհրդի քաղաքաշինության խորհրդի և քաղաքաշինության Համաշխարհային Խորհրդի (WCCE) անդամ, Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի պատվավոր դոկտոր (Հայաստանի Հանրապետություն):
Հեղինակ է ավելի քան 60 գիտական աշխատությունների, ներառյալ չորս մենագրության և երեք դասագրքեր, հանդիսանում է բազմաթիվ միջազգային ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ, Շենքերի հանրագիտարանային բառարանների հեղինակ և խմբագիր:
Դավիթ Գուրգենիձեն 57 տարեկան է:
Մրցանակներ.
1999 թ. Պատվո շքանշան՝ երիտասարդության կրթության ոլորտում անձնական ներդրման համար (Վրաստանի նախագահի 1999 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1518 որոշում),
2007 թ. “Ոսկե թև” Լրագրողների միջազգային հիմնադրամի մրցանակ:
Կրթություն.
1981-1983 թթ.. Մոսկվայի Վ.Վ. Կույիբիշևի անվան ինժեներաշինարարական ինստիտուտի հիդրոտեխնիկական շինարարության ֆակուլտետ.
1983-1987թթ. Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտ, հիդրոտեխնիկական շինարարության ֆակուլտետ.
1999-2001թթ. Վրաստանի տեխնիկական համալսարան — Քաղաքացիական իրավունքի մագիստրոսի աստիճան.
2005թ. Վրաստանի Գ.Չոգովաձեի անվան էներգետիկայի և հիդրոտեխնիկական կառուցվածքների ինստիտուտ, կրթական երրորդ աստիճան՝ տեխնիկական գիտությունների դոկտոր: