Ճարտարապետության և շինարարության համալսարանի ուսանողները լաբորատոր և գործնական պարապմունքներ են անցնում ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում
2022թ.հոկտոմբերի 21-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները լաբորատոր փորձեր կատարեցին ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի և տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիաննա Հակոբյանի ղեկավարությամբ:
Լաբորատոր աշխատանքներն ավարտելուց հետո, պրոֆեսոր Մարգարյանն անցկացրեց գործնական պարապմունք։
ՋՀՀԻ լրատվական բաժին