Շնորհակալագիր Պատարայի ջրամբարի պատվարի տարածքում գեոդեզիական աշխատանքներ իրականացնելու համար
Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը, Պատարայի ջրամբարի՝ բարդ ռելիեֆ ունեցող տարածքում գեոդեզիական հետազոտություններ կատարելու համար, 04․11․2022 թ․ շնորհակալագրեր է հանձնել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչե Թոքմաջյանին և Շուշիի տեխնոլոգիական համալսարանին։
Հետազոտություններն իրականացվել են անօդաչու թռչող սարքի կիրառմամբ։ Մշակված արդյունքնեն Արցախի Հանրապետության ջրային կոմիտեին են տրամադրվել որպես տեխնիկական օգնություն՝ անհատույց։
ՋՀՀԻ տեղեկատվական բաժին