Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի համակարգող խորհուրդը կարևոր որոշումներ է ընդունել ․․․
2023թ․ հունվարի 26-ին, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մհեր Մարկոսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի համակարգող խորհրդի նիստ։ Այս մասին հայտնում է bulletin.am-ը։
Խորհուրդը, քննարկելով վերջին երեք ամիսների ընթացքում գիտական հոդվածների “կույր” գրախոսման իրականացման փորձը, որոշեց այն ընդունել որպես հիմք, տեղեկագրում ներկայացվող աշխատանքների տպագրման համար։
Համակարգող խորհրդի մեկ այլ որոշմամբ փոփոխություններ կատարվեցին տեղեկագրի խմբագրական խորհրդի կազմում։
Խնդիր դրվեց քայլեր ձեռնարկել խմբագրական խորհրդի կազմը “ճարտարապետություն” մասնագիտությամբ նոր անդամներով համալրելու ուղղությամբ։
Աղբյուրն՝ այստեղ