ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է․․․
ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի 2024թ․ մայիսի 8-ի թիվ 143-Ա հրամանով հաստատվել են Էլեոնորա Վյաչեսլավի Ավանեսյանին և Էդգար Էդվարդի Միսակյանին տեխնիկական գիտությունների թեկնածուի (Ե.23.05 թվանիշով) գիտական աստիճան շնորհելու մասին Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում գործող 055 — «Ջրաբանություն» մասնագիտական խորհրդի 30․01․2024թ․ որոշումները։ Նրանց կտրամադրվի տեխնիկական գիտությունների թեկնածուի դիպլոմներ։