Միջազգային գիտաժողով Թբիլիսիում
2024թ․ հուլիսի 13-15, Թբիլիսիիում տեղի ունեցավ «Ջրային համակարգերի, բնապահպանության, ճարտարապետության և շինարարության արդի խնդիրները» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ 9 երկրներից։
Գիտաժողովում ներկայացված աշխատանքները, համապատասխան գրախոսություն անցնելուց հետո, հրատարակվել են առանձին գրքով։
Հայաստանի Հանրապետությունից գիտաժողովում ներկայացված էր երկու գիտական աշխատանք՝
- Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Պարգև Բալջյանի, Վաչե Թոքմաջյանի և հայցորդ Գեորգի Հայրիյանի՝ գետերի մեանդրացման հաշվարկային մեթոդների մասին զեկուցումը․
- Հայցորդ Անահիտ Օհանյանի՝ «Թռչկան» ջրվեժի պահպանման և էկոտուրիզմի ոլորտում դրա օգտագործման խնդիրների հետ կապված զեկուցումը։
Ներկայացված երկու աշխատանքներն էլ գիտաժողովում արժանացան բարձր գնահատականի։
ՋՀՀԻ լրատվական բաժին