
Փորձարկվել է ինստիտուտում նախագծված Այգեհատի 10 հազար խորհանարդ մետր ծավալով ջրավազանը
2025 թ․ մայիսի 29-ին հաջողությամբ փորձարկվել է Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում նախագծված Այգեհատի 10 հազար խորհանարդ մետր ծավալով ջրավազանը։ Հիդրոհանգույցի բոլոր կառուցվածքներն աշխատել են նախագծով նախատեսված ռեժիմում։
Ծրագիրն իրականացվել է «ԱՐՄԵՆԻԱՆ ՈԼՆԱԹ» ՍՊ Ընկերության պատվերով։ Ջրավազանը հնարավորություն կտա Լոռու մարզում ավելացնել բարձրարժեք մրգերի արտադրությունը։
Նախագիծն իրականացվել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչե Թոքմաջյանի ղեկավարությամբ։
ՋՀՀԻ լրատվական բաժին