ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Blog

Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում գործարկվել է ոռոգման կաթիլային համակարգերի լաբորատորիան

Լաբորատոր պայմաններում մոդելավորվել է ոռոգման կաթիլային իրական համակարգ, իր բոլոր հնարավոր բաղադրչներով` ջրավազան, պոմպակայան, ֆիլտրման համակարգ, մայր և բաժանարար խողովակներ, ճնշման կարագավորման հանգույցներ, օդահան և օդաթող հանգույցներ, ճնշումային հիդրավլիկական համակարգի հարվածի պաշտպանություն, փականների և պոմպակայանի ավտոմատ կառավարմն համակարգ, պարարտացման համակարգ, կաթիլային խողովակների և կաթոցիկների ընտրություն ըստ գրունտի տեսակի և այլն։ Լաբորատորիան հնարավորություն է ընձեռնում մոդելավորել …

Հենանիշերի էտալոնային չափումներ Վեդիի ջրամբարում

Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի մասնագետները, 2025թ․ հունիսի 3-ին, Վեդիի ջրամբարում իրականացրել են մոնիթորինգի նպատակով տեղադրված հենանիշերի (репер) էտալոնային չափումներ։ Դրանք հիմք կհանդիսանան ջրամբարի շահագործման ընթացքում պատվարի մարմնի դեֆորմացիաների, այդ թվում՝ նստվածքների որոշման համար։ Աշխատանքը կատարվել է ՀՀ Ջրային կոմիտեի և Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի միջև …

Տեսանյութ․ Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում մշակված դիմհարային փականը․․․

Պրոֆեսորներ Ալբերտ Մարգարյանի և Վաչե Թոքմաջյանի դիմհարային փականի տեսանյութը․․․  

Քննարկվում են սահմանամերձ Շվանիձոր, Նռնաձոր և Ալվանք բնակավայրերի համար ստորգետնյա ջրային գետնուղիների (Քյարիզներ) ջրհավաք ավազաններին լրացուցիչ ջրի սնուցում ապահովելու հնարավորությունները

2025 թ. մայիսի 27-ին Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նախագահ, Ակադեմիկոս ԻՎԵղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտխորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի, Ջրային կոմիտեի մոնիթորինգի և վերլուծությունների վարչության պետ Վահագն Օհանջանյանի, Մեղրի համայնքի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետ Մկրտիչ Մկրտչյանի, Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի վարչական …