ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Category: Առանց կարգի

Վերանորոգվել է ինստիտուտի հիդրավլիկական լաբորատորիայի տանիքը

Ավարտվել են Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայի տանիքի վերանորոգման աշխատանքները:  

Պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը նշանակվել է ՀՀ տարածքում Արաքս գետի հետ առնչվող խնդիրների հետ կապված աշխատանքային խմբի նախագահ

ՀՀ ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նախագահ, ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխ․գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը նշանակվել է ՀՀ տարածքում Արաքս գետի ամենամյա հեղեղումների ու սելավների ժամանակ․ առափնյա բնակավայրերի բնակչության անվտանգությունն ապահովելու, գյուղատնտեսական հողատեսքերը և հաղորդակցուղիները պաշտպանելու համար միջոցառումներ իրականացնելու, գետերի հուների վիճակի, հիդրոտեխնիկական կառուցվածքների կայունության, ընդերքօգտագործման, ափամերձ հողերի աղակալման ու ճահճացման մոնիթորիգ …

Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը ստացել է քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման գործունեության լիցենզիա

Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը ստացել է քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման գործունեության լիցենզիա հետևյալ որորտների համար՝ Հիդրոտեխնիկական կառույցներ և համակարգեր Ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր

ՀՀ Վարչապետին Սևանա լճի հիմնահարցի լուծման հեռանկարային առաջարկ է ներկայացվել

ՀՀ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և ՀՀ ջրի ազգային խորհրդի անդամ Հովհաննես Թոքմաջյանը Սևանա լճի հիմնահարցի լուծման հեռանկարային առաջարկ են ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Առաջարկը բխում է վերջերս Երևանում կայացած Սևանա լճի հիմնախնդիրներին վերաբերող գիտաժողովում քննարկված խնդիրներից և ներկայացված կարծիքներից: Որպես ռազմավարական քայլ, հիմնավորվում է Սևանա լճի մակարդակը մինչև նակին՝ 1915,57 մ բարձրացնելու …