Ահա և լրացավ Ալբերտ Մարգարյանի 80 տարին: Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տասնյակ հոդվածների և ծանրակշիռ մենագրության հեղինակ, ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում գործող բազմաթիվ փորձասարքերի կառուցման և դրանց վրա հետազոտությունների իրականացման հեղինակ: Հպարտ ենք, որ մեր ուսուցիչն ու ընկերն եք, պրոֆեսոր Մարգարյան: Երկար կյանք Ձեզ ու արգասաբեր աշխատանք: Պարգև Բալջյան ՋՀՀԻ տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր
Օգոստոսի 23-ին ՀՀ կառավարության նիստում քննարկվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Սա, երևի, մեր կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից է: Կառավարությունն արդեն 1.5 ամիս մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ ստեղծվել է …
Լոմոնոսովի անվան՝ Մոսկվայի պետական համալսարանի Մեխանիկայի ինստիտուտում, ակադեմիկոս Սեդովի գլխավորած հիդրոմեխանիկայի ամբիոնում ստեղծել են ջրակայուն նյութ, որը Ռուսաստանում հաջողությամբ կիրառվում է: Գիտնականների առաջատար եռյակից է նաև Մեխանիկայի ինստիտուտի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Արևշատ Վարդանյանը, ով Հայաստան է եկել՝ գյուտի մասին հայ գործընկերներին իրազեկելու և համագործակցելու պատրաստակամությամբ: Երևանում, ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի …
Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիայի և Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի կողմից 2018թ. նոյեմբերի 15-16 –ին կազմակերպվում է «Սևանա լճի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողով: Գիտաժողովի պաշտոնական լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը: Գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու վերջնաժամկետներն են. հայտերի ընդունում` սեպտեմբերի 15. զեկույցի ներկայացում` հոկտեմբերի 10: Գիտաժողովի անցկացման վայրն է՝ ք. Երեւան, Արմենակյան 125, Ակադեմիկոս …