ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Category: Գիտություն

Հայցորդները որակավորման քննություններ հանձնեցին

2025թ․ հունիսի 28-ին՝ Ջրային ռեսուրսներ և համակարգեր առարկայից, իսկ հուլիսի 1-ին՝ Ե․23․05 մասնագիտությունից որոկավորման քննություններ հանձնեցին ինստիտուտի հայցորդներ Աշոտ Բալայանը, Ասատուր Առաքելյանը, Սամվել Մկրտչյանը, Սարգիս Գաբայանը և Ֆրունզիկ Փալիկյանը։ Մոտ ապագայում նրանք իրենց ատենախոսությունները կներկայացնեն ինստիտուտում գործող 055 — “Ջրաբանություն” մասնագիտական խորհուրդ՝ հրապարակային պաշտպանություն կազմակերպելու համար։  

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտը և Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը համատեղ հետազոտություններ կիրականացնեն․․․

Գիտության ոլորտում 2025թ․ հունիսի 17-ին համագործակցության պայմանագիր է ստորագրվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտի և Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի միջև։ Պայմանագիրը ստորագրվել է նախորդ ութ տարիների ընթացքում համատեղ իրականացված գիտական հետազոտությունների արդյունքներից ելնելով։ Կողմերը կհամագործակցեն՝ ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի, հիդրոմելիորացիայի, ինժեներական էկոնոմիկայի բնագավառներում։ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական …

Պատվավոր դոկտորի կոչումներ են շնորհվել…

Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտակկան խորհրդի 2025թ. հունիսի 9-ի որոշմամբ, պատվավոր դոկտորի կոչումներ են շնորհվել Վրաստանի տեխնիկական համալսարանի պրոֆեսորներ Զուրաբ Գվիշիանին, Լավրենտի Գուդավաձեին և Թամար Լոմինաձեին: By the decision Of Academic Council of June 09 2025, N25/06-001, of the Institute of Water Problems and Hydraulic Engineering named after academician I.V. Yeghiazarov ZURAB …

Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում գործարկվել է ոռոգման կաթիլային համակարգերի լաբորատորիան

Լաբորատոր պայմաններում մոդելավորվել է ոռոգման կաթիլային իրական համակարգ, իր բոլոր հնարավոր բաղադրչներով` ջրավազան, պոմպակայան, ֆիլտրման համակարգ, մայր և բաժանարար խողովակներ, ճնշման կարագավորման հանգույցներ, օդահան և օդաթող հանգույցներ, ճնշումային հիդրավլիկական համակարգի հարվածի պաշտպանություն, փականների և պոմպակայանի ավտոմատ կառավարմն համակարգ, պարարտացման համակարգ, կաթիլային խողովակների և կաթոցիկների ընտրություն ըստ գրունտի տեսակի և այլն։ Լաբորատորիան հնարավորություն է ընձեռնում մոդելավորել …