Դեբեդ գետի վարարումների պատճառով ափամերձ հատվածների ողողումների վնասակար հետևանքները կանխելու, ափամրացման աշխատանքների համար նախատեսված տեղանքում այդ նպատակով շինարարական աշխատանքների նախագծերի, ինչպես նաև Դեբեդ գետի ափամրացմանն առնչվող այլ հարցերի քննարկման նպատակով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծվել է Հայ-Վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատվել դրա անհատական կազմը։ Աշխատանքային խմբում 9 ներկայացուցիչ ընդգրկված է …
Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կցորդ պարոն Թաբաթաբային 2023թ․ հունվարի 17-ին այցելել է Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ և “Անանիա Շիրակացի” միջազգային հարաբերությունների համալսարան։ Քննարկվել են գիտակրթական ոլորտին առնչվող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Քննարկմանը մասնակցել են համալսարանի ռեկտոր, բ․գ․դ․, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը, տ․գ․դ․, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, տնտեսագիտության թեկնածու Գուրգեն Հակոբյանը, իրանահայ …
2022թ. հոկտեմբերի 4-6-ը Վրաստանի տեխնիկական համալսարանը նշում էր իր կազմավորման 100 ամյա հոբելյանը: Հանդիսություններին մասնակցում էին նաև ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը և ՇՏՀ ռեկտոր, ճարտարապետության թեկնածու, դոցենտ Նվեր Միքայելյանը: Վրաստանի տեխնիկական համալսարանի ռեկտոր Դավիթ Գուրգենիձեի հրամանով, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը պարգևատրվեց ՎՏՀ ոսկե մեդալով: ՋՀՀԻ լրատվական բաժին
2020թ. հունվարի 27-ին, Վրաստանի տեխնիկական համալսարանի գիտական խորհրդում անցկացված փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն, համալսարանի ռեկտոր է ընտրվել պրոֆեսոր Դավիթ Գուրգենիձեն: Նա Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի պատվավոր դոկտոր է: Վրաստանի տեխնիկական համալսարանի ռեկտորի կարճ կենսագրությունը. Դավիթ Գուրգենիձե. ինժեներ հիդրոտեխնիկ, վաստակավոր շինարար, ճարտարագիտական ակադեմիայի անդամ, էներգետիկայի ակադեմիայի անդամ, Եվրոպայի խորհրդի քաղաքաշինության …