Պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը նշանակվել է ՀՀ տարածքում Արաքս գետի հետ առնչվող խնդիրների հետ կապված աշխատանքային խմբի նախագահ
ՀՀ ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նախագահ, ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխ․գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը նշանակվել է ՀՀ տարածքում Արաքս գետի ամենամյա հեղեղումների ու սելավների ժամանակ․
- առափնյա բնակավայրերի բնակչության անվտանգությունն ապահովելու,
- գյուղատնտեսական հողատեսքերը և հաղորդակցուղիները պաշտպանելու համար միջոցառումներ իրականացնելու,
- գետերի հուների վիճակի, հիդրոտեխնիկական կառուցվածքների կայունության, ընդերքօգտագործման, ափամերձ հողերի աղակալման ու ճահճացման մոնիթորիգ իրականացնելու,
- հեղեղների ու սելավների անվտանգ անցկացումն ապահովելու,
- ափապաշտպան կառուցվածքների ստեղծման և վերակառուցման համար առաջարկություններ մշակելու և ներկայացնելու նպատակով գործող աշխատանքային խմբի նախագահ։
Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, բնագավառի ճանաչված մասնագետներ, գիտնականներ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ․Սանոսյանը գրություն է ուղարկել համապատասխան նախարարներին, գերատեսչությունների և կազմակերպությունների ղեկավարներին, որով տեղեկացրել է աշխատանքային խմբում կատարված փոփոխությունների մասին։
ՋՀՀԻ լրատվական բաժին