ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Ստեղծվել է Հայ-Վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խումբ

Ստեղծվել է Հայ-Վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խումբ

Դեբեդ գետի վարարումների պատճառով ափամերձ հատվածների ողողումների վնասակար հետևանքները կանխելու, ափամրացման աշխատանքների համար նախատեսված տեղանքում այդ նպատակով շինարարական աշխատանքների նախագծերի, ինչպես նաև Դեբեդ գետի ափամրացմանն առնչվող այլ հարցերի քննարկման նպատակով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծվել է Հայ-Վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատվել դրա անհատական կազմը։ Աշխատանքային խմբում 9 ներկայացուցիչ ընդգրկված է Հայաստանից, 5 ներկայացուցիչ՝ Վրաստանից։

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը։

ՋՀՀԻ լրատվական բաժին