Դեբեդ գետի հարցերին առնչվող հանդիպում Թբիլիսիում
Հայ-Վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Հովհաննես Թոքմաջյանը 2023թ. մարտի 21-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել աշխատանքային խմբի անդամ, Վրաստանի ազգային բնապահպանական գործակալության բնական աղետների կանխարգելման և առափնյա գոտու մշտադիտարկման բաժնի պետ Վիկտորիա Գալումովայի հետ:
Քննարկվել են գետի վարարումների պատճառով ափամերձ հատվածների վնասակար հետևանքների կանխարգելման հետ կապված մի շարք հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրի ամսվա առաջին օրերին այցելել Դեբեդ գետի Հայ-Վրացական սահմանին հարակից տարածք՝ իրավիճակը գնահատելու և լուծում պահանջող առաջիկա խնդիրները որոշելու համար:
ՋՀՀԻ լրատվական բաժին