Հետազոտություններ Խաչիկ համայնքի ոռոգման համակարգի աշխատանքը բարելավելու ուղղությամբ․․․
Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները հետազոտություններ են իրականացնում Արենի-Խաչիկ եռաստիճան պոմպակայանի ոռոգման համակարգի աշխատանքը բարելավելու ուղղությամբ։
Պրոֆեսորներ Ալբերտ Մարգարյանը և Վաչե Թոքմաջյանն առաջարկում են վերականգնել Արենիի առաջին աստիճանի պոմպակայանը։ Էլեկտրական համակարգի ուսումնասիրությունն իրականացնում է ինժեներ Կարինե Մուշեղյանը։
Հետազոտություններն իրականացվում են տեխնիկական օգնության կարգով՝ ՀՀ Ջրային կոմիտեի հանձնարարությամբ։
Մասնագետներն ամփոփ հաշվետվություն ՀՀ Ջրային կոմիտե կներկայացնեն մինչև ս․թ․ մայիսի 20-ը։