ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Կայացել է Դեբեդ գետի հիմնահարցերի հայ-վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը…

Կայացել է Դեբեդ գետի հիմնահարցերի հայ-վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը…

Հայ-վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը 2023թ. սեպտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել աշխատանքային խմբի անդամ, Վրաստանի ազգային բնապահպանական գործակալության բնական աղետների կանխարգելման և առափնյա գոտու մշտադիտարկման բաժնի պետ Վիկտորիա  Գալումովայի հետ:

Քննարկվել են Դեբեդ գետի վարարումների պատճառով ափամերձ հատվածների վնասակար հետևանքների վերացման և կանխարգելման առկա խնդիրների լուծման նախագիծը, որը մշակվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ Ջեմմա Զազյանի ղեկավարությամբ:

Վրաստանի ներկայացուցիչն առաջարկել է, աշխատանքային կարգով, նախագծի գլխավոր ճարտարագետի մասնակցությամբ քննարկել Դեբեդ գետի մի քանի տեղամասերի հետ կապված նախագծային լուծումների իրականացման նպատակահարմարության հարցը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել վրացական կողմի առաջարկած քննարկումը:

ՋՀՀԻ լրատվական բաժին