Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտական տեխնոլոգիաների լաբորատորիայի աշխատակից Գոհար Պետրոսյանը, լաբորատորիայի ղեկավար Գագիկ Ներսիսյանի հանձնարարությամբ ՇՏՀ երևանյան ներկայացուցչությունում շարունակում է ուսումնասիրել շոկոլադի արտադրության մեջ կակաոյի յուղի կիրառման տեխնոլոգիաները։ Գոհարին մասնագիտական աջակցություն է ցուցաբերում բնագավառում ճանաչված տեխնոլոգ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նախկին դասախոս, «Նոր Ֆուդ» Ընկերության գլխավոր մասնագետ, «Արմավիր Ֆրուդ» Ընկերության գլխավոր ինժեներ Պյոտր Արաբյանը։ — Աշխատանքը հետաքրքիր …
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Դիզայն» մասնագիտության ուսանողների համար դեկտեմբերի 10-ին դասախոսություն կարդաց Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի ճարտարապետության և դիզայնի փորձաարտադրական լաբորատորիայի ղեկավար, ճարտարապետության թեկնածու Մուշեղ Թոքմաջյանը: Ուսանողները ծանոթացան կահույքի նախագծման և արտադրության փուլերին, ինչպես նաև նախագծող-պատվիրատու կապի առանձնահատկությունների հետ: Քննարկվեցին խոհանոցային կահույքի նախագծման խնդիրները: Հիմնավորվեց, որ գեղեցիկ միջավայր ունենալու համար նախ պետք …
Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիակի ինստիտուտի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում պատրաստվել է նոր փորձասարք՝ փորձնական եղանակով տուրբինի ռեժիմով աշխատող կենտրոնախույս պոմպի հիդրավլիկական դիմադրության որոշման նպատակով: Պոմպային ագրեգատի վթարային հոսանքազրկման դեպքում, հիդրավլիկական հարվածի դեմ որպես արդյունավետ ու հուսալի միջոցառում, ծառայում է հակադարձ կափույրը, որն ունի ելքի կարգավորման հնարավորություն: Վերջինիս միջոցով կարգավորվում է պոմպի հակառակ …
2022թ.հոկտոմբերի 21-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները լաբորատոր փորձեր կատարեցին ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի և տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիաննա Հակոբյանի ղեկավարությամբ: Լաբորատոր աշխատանքներն ավարտելուց հետո, պրոֆեսոր Մարգարյանն անցկացրեց գործնական պարապմունք։ ՋՀՀԻ լրատվական բաժին