ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ի.Վ.ԵՂԻԱԶԱՐՈՎԻ ԱՆՎԱՆ ՋՐԱՅԻՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ ԿՈՂՄԻՑ 1996 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԿԻՆ  «ՋՐԱՅԻՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊՁ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՄԱՍԻՆ

  1. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՈՐԾՈՂ «ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻՑ

Օրինագիծն ընդունված է                                               Օրենքը գործել է մինչև 10.02.1998թ.
ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
«29»
հուլիսի 1992 թ., Հ.Ն-0681-I

 

 Սույն օրենքի նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետությունում արտադրության միջոցների նկատմամբ սեփականության հարաբերությունների փոխակերպման կազմակերպական-իրավական հիմքերը` պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջոցով արդյունավետ շուկայական տնտեսություն ստեղծելու համար:

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ    

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքը կարգավորում է պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման իրավահարաբերությունները:

Օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների, կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված ձեռնարկություններում Հայաստանի Հանրապետության պետական բաժնեմաս հանդիսացող գույքային համալիրների, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտների վրա:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հասկացությունները

  1. Պետական ձեռնարկությունը սեփականության իրավունքով պետությանը (իշխանության տեղական մարմիններին) պատկանող ձեռնարկությունն է…

  1. Ապապետականացմանը մասնակցելու իրավունք ունեցող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամ են համարվում դրա ապապետականացման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում ընդունելու պահին տվյալ ձեռնարկությունում մշտական աշխատողները:

 

Հոդված 4. Ապապետականացման հասկացությունը

Ապապետականացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված դեպքերում և կարգով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների տրամադրումն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նրանց խմբերին, ձեռնարկություններին, օտարերկրյա անձանց լիազորագրային կառավարման, վարձակալության, ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու համար` առանց պետական սեփականության իրավունքի օտարման:

Ապապետականացման օբյեկտ կարող են լինել`

ա) պետական ձեռնարկությունը կամ դրանց միավորումը.

բ) պետական ձեռնարկության ստորաբաժանումը.

Պետական ձեռնարկությունը կամ անավարտ շինարարության օբյեկտը համարվում է ապապետականացման ընթացքում գտնվող դրա ապապետականացման մասին պետական լիազորված մարմնի որոշման իրավական ուժ ստանալու պահից մինչև պետական լիազորված մարմնի և ձեռնարկության ապապետականացման սուբյեկտի միջև պայմանագրի կնքման պահը:

 

Հոդված 6. Սեփականաշնորհման և ապապետականացման սուբյեկտները

  1. Ապապետականացման (իրավունքի ձեռք բերման) սուբյեկտներն են`

ապապետականացվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և քաղաքացիների խմբերը.

ոչ պետական ձեռնարկությունները.

  1. Քաղաքացիները, նրանց խմբերը, այդ թվում` սեփականաշնորհվող պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները, հանդես են գալիս որպես սեփականաշնորհման սուբյեկտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձ հանդիսացող կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն ստեղծելուց հետո…

Քաղաքացիները, նրանց խմբերը, այդ թվում սեփականաշնորհվող պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները ապապետականացմանը մասնակցելու համար սույն օրենքով սահմանված կարգով պետք է ստեղծեն համապատասխան ձեռնարկություն:

Հոդված 12. Ապապետականացմանը մասնակցելու իրավունքը

Պետական ձեռնարկությունները վարձակալության, ոչ պետական ձեռնարկություն կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություն ստեղծելու համար տրամադրելիս նախապատվության իրավունք ունեն դրանց աշխատավորական կոլեկտիվները:

Պետական ձեռնարկությունները վարձակալությամբ, ինչպես նաև ոչ պետական ձեռնարկություն կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություն ստեղծելու համար աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ կոնֆերանսի) համաձայնությամբ հավասար իրավունքներով տրամադրվում են տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամ չհանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նրանց խմբերին, ոչ պետական ձեռնարկություններին, ինչպես նաև օտարերկրյա անձանց` սույն օրենքի 38 հոդվածով նախատեսված կարգով:

 

  1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների իրավասությունները սեփականաշնորհման և ապապետականացման գործում

Հայաստանի Հանրապետության նախարարությունները և գերատեսչությունները`

բ) իրենց ենթակայության տակ գտնվող ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալության են տրամադրում այդ ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվներին` առանց գույքի գնման իրավունքի.

գ) իրենց ենթակայության տակ գտնվող ձեռնարկությունները սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված կարգով (տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի իր առաջնահերթության իրավունքից հրաժարվելու դեպքում) Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ տրամադրում են` տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամ չհանդիսացող քաղաքացիներին, նրանց խմբերին, իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին վարձակալության` առանց գնման իրավունքի, մրցույթով կամ աճուրդով. ոչ պետական իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին` ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու համար. քաղաքացիներին, նրանց խմբերին, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին լիազորագրային կառավարման` մրցույթով կամ աճուրդով…

 

  1. ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ
    ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 38. Պետական ձեռնարկություններն առանց գնման իրավունքի վարձակալության հանձնելու կարգը

  1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ձեռնարկության գույքը առանց գնման իրավունքի տրվում է վարձակալության` նախապատվության իրավունքով` ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվին. մրցույթով կամ աճուրդով` այլ անձանց:
  2. Պետական ձեռնարկության գույքը առանց գնման իրավունքի վարձակալելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ`

ա) ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և քաղաքացիական խմբերը.

գ) իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները.

դ) օտարերկրյա անձինք:

  1. Պետական ձեռնարկության գույքն առանց գնման իրավունքի վարձակալության են տրամադրում այդ ձեռնարկության վերադաս Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները կամ պետական կառավարման տեղական մարմինները:

Ձեռնարկությունը մրցույթով կամ աճուրդով այլ անձանց վարձակալության տրամադրելու իրավունք ունենալու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունը, գերատեսչությունը կամ պետական կառավարման տեղական մարմինը պետք է ձեռնարկությունները աշխատավորական կոլեկտիվին գրավոր առաջարկի օգտվել վարձակալության նախապատվության իր իրավունքից:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի գրավոր առաջարկն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում պետք է սույն օրենքի 23 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով հայտ ներկայացնի ձեռնարկությունը վարձակալելու ցանկության մասին կամ նույն կարգով հրաժարվի վարձակալությունից:

Հայտը կամ վարձակալությունից հրաժարվելու մասին որոշումը Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությանը, գերատեսչությանը կամ պետական կառավարման տեղական մարմնին նշված ժամկետում չներկայացնելը վերջիններիս իրավունք է տալիս ձեռնարկությունը այլ անձանց վարձակալության տրամադրել մրցույթով կամ աճուրդով:

  1. Ձեռնարկությունների վարձակալության մասին հայտը Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի կողմից պետք է քննարկվի մեկ ամսվա ընթացքում: Քննարկման արդյունքները գրավոր հայտնվում են հայտ ներկայացնող անձին:
  2. Ձեռնարկության գույքը վարձակալելու մասին աշխատավորական կոլեկտիվի հայտը Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի կողմից բավարարվելու դեպքում աշխատավորական կոլեկտիվը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի հետ կնքում է վարձակալության պայմանագիր:
  3. Վարձակալական ձեռնարկության կողմից մուծվող վարձակալական վճարի չափը որոշում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունը, գերատեսչությունը կամ պետական կառավարման տեղական մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Այդ վճարի չափը (այն դեպքում, եթե այն չի սահմանվել մրցույթի կամ աճուրդի հետևանքով) պետք է հնարավորություն ստեղծի վարձակալական պայմանագրով սահմանված բնագավառում իրականացնելու շահութաբեր տնտեսական գործունեություն:

Ձեռնարկությունը մրցույթով կամ աճուրդով վարձակալության տրամադրելիս վարձակալական ձեռնարկության կողմից մուծվող վարձակալական վճարը համարվում է մեկնարկային:

  1. Պետական ձեռնարկությունը վարձակալության տրամադրելը չի կարող արգելք հանդիսանալ սույն օրենքով սահմանված կարգով այդ ձեռնարկության սեփականաշնորհմանը, եթե ծրագրով այլ բան չի նախատեսված: Եթե պետական ձեռնարկությունը վարձակալվել է տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի կողմից, ապա վարձակալները այդ ձեռնարկության սեփականաշնորհման դեպքում օգտվում են աշխատավորական կոլեկտիվի համար սույն օրենքով սահմանված արտոնություններից:

 

Հոդված 39. Պետական ձեռնարկությունները մրցույթով կամ աճուրդով առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելը

Պետական ձեռնարկությունները մրցույթով կամ աճուրդով առանց գնման իրավունքի վարձակալության են տրամադրում այդ ձեռնարկության վերադաս Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների կամ պետական կառավարման տեղական մարմինների որոշմամբ ստեղծված մրցութային կամ աճուրդային հանձնաժողովները: Պետական ձեռնարկությունները մրցույթով կամ աճուրդով առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելը կատարվում է սույն օրենքի 29 և 30 հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Աճուրդով վարձակալության իրավունք է տրամադրվում այն դեպքում, եթե վարձակալից չի պահանջվում կատարել որևէ պայման, (բացի սույն օրենքով նշված աշխատավորական կոլեկտիվի շահերի և ձեռնարկության արտադրական պրոֆիլի պահպանման հետ կապված պայմաններից): Աճուրդի առարկա է հանդիսանում վարձակալական վճարի չափը:

Մրցույթի կամ աճուրդի անցկացման մասին հրապարակային հայտարարության մեջ այլ պայմանների և տվյալների հետ միասին պետք է նշված լինեն վարձակալական գույքը վարձակալի կողմից գնելու հնարավորությունները:

 

  1. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

 

Հոդված 45. Ապապետականացումը վավերացնող փաստաթղթերը

  1. Պետական ձեռնարկության գույքի վարձակալությունը վավերացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված վարձակալական պայմանագրով:

 

Հոդված 46. Սեփականաշնորհման և ապապետականացման մասնակիցների պետական երաշխիքները

Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է սեփականաշնորհման և ապապետականացման մասնակիցների իրավունքները: Դրանց խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 47. Սեփականաշնորհման և ապապետականացման գործարքներն անվավեր ճանաչելը

  1. Պետական ձեռնարկությունների, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման գործարքներն անվավեր են ճանաչվում, եթե`

ա) ձեռնարկության (անվավեր շինարարության օբյեկտի) սեփականաշնորհումը կամ ապապետականացումը կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության այն որոշմամբ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից վերացվել է.

բ) ձեռնարկության (անավարտ շինարարության օբյեկտի) սեփականաշնորհումը կամ ապապետականացումը կատարվել է առանց Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ վարձակալությամբ տրամադրելու դեպքում` առանց Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի որոշման.

ե) վարձակալը հրաժարվել է հերթական վարձակալական վճարը մուծելուց.

ժ) տեղի է ունեցել ապապետականացումն իրականացնող մարմնի և ապապետականացման մասնակցի պայմանավորվածություն գույքի անօրինական բաժանման կամ նախատեսված վճարի չափի անօրինական իջեցման մասին.

ժա) գնորդին կամ ապապետականացման մասնակցին տրամադրվել են անօրինական արտոնություններ և առավելություններ այլ գնորդների կամ ապապետականացման մասնակիցների նկատմամբ.

ժգ) խախտվել են Հայաստանի Հանրապետության հակամենաշնորհային օրենսդրության պահանջները.

ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են այլ հիմքեր:

 

  1. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ «ՀԱՄԱ

 

Հոդված 48. Պատասխանատվություն պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին օրենսդրության խախտման համար

Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

  1. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՈՐԾՈՂ « ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 29.06.1995 Թ. N391 ՈՐՈՇՈՒՄԻՑ

Օրինագիծն ընդունված է                                               Որաշումը գործել է մինչև 20.11.1998թ.
ՀՀ կառավարության կողմից
«29»
հունիսի 1995 թ., N391

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 1995 թվականի N 391

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մրցույթով վաճառքի ընդհանուր կարգը (կցվում է):

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՃԱՌՔԻ Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր  Կ Ա Ր Գ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Մրցույթով սեփականաշնորհվում կամ ապապետականացվում են`

ը) պետական ձեռնարկություններն առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելու դեպքում, եթե դրանց աշխատավորական կոլեկտիվները հրաժարվել են վարձակալելու իրենց տրված նախապատվության իրավունքից:

Սույն կարգի 4-րդ կետ «ը» ենթակետում նշված օբյեկտները մրցույթով վարձակալության տրամադրելու մասին որոշումներն ընդունում և մրցույթն անցկացնում են այդ ձեռնարկությունները, գերատեսչությունները կամ պետական կառավարման տեղական մարմինները:

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Մրցութային հանձնաժողովներն ստեղծվում են մրցույթի մասին որոշում ընդունած պետական մարմնի կողմից:
  2. Մրցութային հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշում ընդունող պետական մարմինը սահմանում է մրցույթի անցկացման պայմանները և ժամկետները:
  3. Մրցութային հանձնաժողովները հրապարակայնորեն հայտարարում են մրցույթի անցկացման մասին, ընդունում են հայտերը, նախապատրաստում և իրականացնում են մրցույթը, որոշում մրցույթի հաղթողին:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԴՐԱ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Մրցույթն սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ մրցութային հանձնաժողովը մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով մրցույթի և դրա պայմանների մասին պետք է հրապարակի տեղեկատվություն, որտեղ նշվում են`

ա)  ընդհանուր տեղեկություններ`

օբյեկտի անվանումը.

գտնվելու վայրը (հասցեն) մրցույթի անցկացման պայմանները և մասնակիցներին ներկայացվող պահանջները.

օբյեկտի վաճառքի մեկնարկային գինը կամ վարձակալական վճարի մեկնարկային չափը.

մրցույթի մասնակցի գրանցման վճարի չափը (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով).

վճարումների ձևը և պայմանները.

օբյեկտին նախապես ծանոթանալու հնարավորությունները և հասցեն.

հայտի ներկայացման վերջին ժամկետը և հասցե.

մրցույթին մասնակցության վճարի չափը.

մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը.

հեռախոսի համարը, որով կարելի է լրցուցիչ տեղեկություններ ստանալ.

բ) մրցույթով սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների համար օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տվյալներ.

է) պետական ձեռնարկությունները մրցույթով առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրման դեպքում վարձակալվող գույքը վարձակալի կողմից գնելու հնարավորությունները:

  1. Մրցութային հանձնաժողովի որոշմամբ կարող են հրապարակվել նաև այլ տեղեկություններ:

 

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  1. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն սեփականաշնորհման և ապապետականացման սուբյեկտներ հանդիսացող այն անձինք, որոնք ժամանակին ներկայացրել են մրցույթին մասնակցելու հայտը, սահմանված կարգով մուծել են մրցույթով սեփականաշնորհվող (ապապետականացվող) գույքի մեկնարկային արժեքի 5 տոկոսի չափով մրցույթին մասնակցության ու գրանցման վճարը և ներկայացրել են սույն կարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:
  2. Մրցույթին մասնակցելու համար գնորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

մրցույթին մասնակցելու հայտը (ձևը կցվում է).

մրցույթի մասնակից գրավոր առաջարկությունները, որոնք պետք է ներկայացվեն ըստ պահանջվող չափանիշների` փակ ծրարով

այն վճարային փաստաթղթերի պատճենները, որոնք հաստատում են մրցույթին մասնակցության և գրանցման համար կատարված վճարման իսկությունը.

մասնակիցների հիմնադիր փաստաթղթերի պատճենները:

  1. Մրցույթի հայտ ներկայացնողը չի կարող ճանաչվել մասնակից, եթե`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սեփականաշնորհման կամ ապապետականացման սուբյեկտ չէ.

բ) պահանջվող փաստաթղթերը չեն կարող ներկայացվել սահմանված կարգով և ժամկետներում:

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

  1. Մրցութային հանձնաժողովները քննարկում են մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունները` հիմք ընդունելով մրցույթի անցկացման հաստատված պայմաններն ու մրցույթի հաղթողի ճանաչման չափանիշները:
  2. Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունների ծրարները բացվում են մրցույթի նշանակված օրը և ժամին, մրցութային հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովի կողմից ստուգվում է անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի առկայությունը, և կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում են բոլոր ներկայացված առաջարկություններն ու դրանց համապատասխանությունը մրցույթի պահանջներին, իսկ անհամապատասխանության դեպքում դրանք հանվում են մրցույթի հետագա մասնակցությունից` արձանագրությունում համապատասխան նշում կատարելով: Ընդ որում, այն դեպքերում, երբ առաջարկները, որոնցում օբյեկտի առաջարկվող գինը ցածր է մեկնարկային գնի 50 տոկոսից, մրցութային հանձնաժողովի կողմից չեն քննարկվում:

  1. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկում է առավելագույն գին և ընդունում մրցույթի բոլոր պայմանները:

  1. Որոշումն ընդունելուց հետո մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքների մասին ամփոփ արձանագրության մեկ օրինակն ուղարկում է հանձնաժողով, մյուսը` վարձակալության դեպքում` Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություն, գերատեսչություն, պետական կառավարման տեղական մարմին: Արձանագրության պատճեններն ուղարկվում են բոլոր մասնակիցներին:
  2. Մրցույթի արդյունքները մասնակիցների կողմից կարող են գանգատարկվել հանձնաժողովին` մրցութային հանձնաժողովի արձանագրության պատճենն ստանալուց 15 օրվա ընթացքում: Հանձնաժողովը խախտում հայտնաբերելու դեպքում մեկ ամսվա ընթացքում սահմանված կարգով կասեցնում է մրցութային հանձնաժողովի որոշումը:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Մրցույթի հաղթողի հետ վարձակալության պայմանագիրը կնքվում է համապատասխան նախարարության, գերատեսչության, պետական կառավարման տեղական մարմնի կողմից` մրցույթի հաղթողին արձանագրության պատճենն ուղարկելուց մեկ ամսվա ընթացքում:

  1. Հաղթող մասնակիցը սեփականության կամ վարձակալության իրավունք է ձեռք բերում պայմանագրի գրանցման պահից:
  1. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՈՐԾՈՂ «ԱՌԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 20.04.1994 Թ. N181 ՈՐՈՇՈՒՄԻՑ

Օրինագիծն ընդունված է                                               Որաշումը գործել է մինչև 02.07.2001թ.
ՀՀ կառավարության կողմից
«20»
ապրիլի 1994 թ., N181

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 1994 թ. N 181

Ելնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի «բ» ենթակետից և 38 հոդվածի 6-րդ կետից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել առանց գույքի գնման իրավունքի վարձակալության օրինակելի պայմանագիրը (կցվում է):

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԱՌԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ

Վարձակալական պայմանագրի օրինակելի ձև

 

4. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՈՐԾՈՂ «ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔՆԱՌԱՆՑ ԳՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԻՍ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 24.11.1995 Թ. N82 ՈՐՈՇՈՒՄԻՑ

Օրինագիծն ընդունված է                                               Որաշումը գործել է մինչև 22.02.2001թ.
ՀՀ կառավարության կողմից
«24»
նոյեմբերի 1995 թ., N82

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 1995 թվականի N 82

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԻՍ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալությանտրամադրելիս վարձակալական վճարի որոշման կարգը (կցվում է):
  2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` մինչև 1995 թվականի դեկտեմբերի 30-ը ավարտել սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան նախկինում կնքված վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձակալական վճարների (այդ թվում` պետական մասնակցությամբ ձեռնարկություններում) վերահաշվարկման գործընթացը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 24-ից:

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԻՍ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ

  1. Վարձակալի կողմից մուծվող վարձավճարի նվազագույն չափը որոշվում է հետևյալ կարգով`

Վ = Ա + Գ%ԳՀ (վարձակալական վճարի հաշվարկման օրինակները կցվում են), որտեղ`

Վ -վարձակալական վճարը եռամսյակային կտրվածքով (եթե վարձակալական պայմանագիրը կնքվել է ոչ եռամսյակի սկզբին, ապա վարձակալական վճարը վերահաշվարկվում է պայմանագրի կնքման պահից մինչև եռամսյակի վերջն ընկած ժամանակահատվածի համար).

Ա-վարձակալության տրամադրված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները վարձակալական պայմանագրի կնքմանը նախորդող եռամսյակում.

Գ-վարձակալության տրամադրված հիմնական միջոցների (շենքեր, կառույցներ, դրանց առանձին մասեր, սարքավորումներ, փոխադրամիջոցներ, գործիքներ) հաշվեկշռային արժեքը վարձակալական պայմանագրի կնքմանը նախորդող եռամսյակում.

ԳՀ-գույքահարկի տարեկան դրույքաչափը եռամսյակային կտրվածքով:

Սույն կետում նշված բանաձևի 2-րդ գումարելի հաշվարկը չի տարածվում վարձակալության տրամադրված այն գույքի վրա, որի կազմը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 1-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքահարկով հարկման օբյեկտ չհանդիսացող գույքի կազմը հաստատելու մասին» N 303 որոշմամբ:

  1. Վարձակալական վճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ, սակայն ոչ շուտ, քան 5 տարին մեկ անգամ:
  2. Սույն կարգով հաշվարկված վարձակալական վճարի մեծությունը հանդիսանում է`

ա) մեկնարկային գին` աճուրդով կամ մրցույթով վարձակալության տրամադրելիս.

բ) վերջնական գին` աշխատավորական կոլեկտիվների հայտով վարձակալական ձեռնարկությունների ստեղծման դեպքում:

  1. Նախկինում կնքված վարձակալական պայմանագրերով նախատեսված վարձակալական վճարները վերահաշվարկվում են սույն կարգին համապատասխան:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ի.Վ.ԵՂԻԱԶԱՐՈՎԻ ԱՆՎԱՆ ՋՐԱՅԻՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ ԿՈՂՄԻՑ 1996 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԿԻՆ  «ՋՐԱՅԻՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊՁ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ  ԳՈՐԾԸՆԹԱՑՆ՝ ԸՍՏ ՔԱՅԼԵՐԻ

  1. 14.06.1996թ.-ին ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության «Ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՁ կոլեկտիվի լիազոր ներկայացուցիրների ժողովը համաձայնություն է տալիս ինստիտուտն ապապետականացնելու համար և ընդունում համապատասխան որոշում:

 

Արձանագրություն-14.06.1996

Ինստիտուտի կոլեկտիվի ներկայացուցիչների ժողովի որոշումը-14.06.1996

 

2. ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարար Ա.Ոսկանյանը 06.08.1996թ. արձակում է թիվ 282 հրամանը՝ Ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտն առանց գնման իրավունքի մրցութային կարգով վարձակալության հանձնելու մասին: Նույն հրամանով ստեղծվում է մրցութային հանձնաժողով՝ նախարարի տեղակալ Ռ.Սաֆարյանի նախագահությամբ: Հանձնաժողովն, ի կատարում վերը նշված հրամանի 3-րդ կետի պահանջի 1996թ. օգոստոսի 12-ին հաստատում է ինստիտուտը վարձակալության հանձնելու կարգն ու պայմանները: 1996թ. օգոստոսի 15-ին ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության «Ագրո Լրատու» պաշտոնաթերթում տպագրում է ինստիտուտի ապապետականացման վերաբերյալ հայտարարություն:

 

Նապարարի հրաման, կարգ, հայտարարություն թերթում

 

3. 13.09.1996թ. Ձեռնարկությունների պետական ռեգիստրի Երևան քաղաքի Մյասնիկյանի ստորաբաժանումում  11.09.1996թ. գրանցված (գր. համարը՝ 273.120.01606) «Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի գիտաարտադրական միավորում» ՓԲ Ընկերությունը (հետագայում վերանվանվել է՝ «Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ) ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն հայտ է ներկայացնում «Ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՁ-ն առանց գնման իրավունքի մրցութային կարգով վարձակալության հանձնելու մրցույթին մասնակցելու համար, որը նախարարություն մուտք է արվում 13.09.1996թ. մտից՝ 05-959 համարի տակ: Նշենք, որ ինստիտուտի մասնաշենքը 1996թ. գտնվում էր ոչ լավ վիճակում:

 

Հայտ-13.09.1996

1996թ. ՋՊՀԳՀԻ ՊՁ մասնաշենքի սանհանգույցները և առաստաղները

 

4. ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության  «Ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՁ-ն առանց գնման իրավունքի տրամադրման մրցութը տեղի է ունենում 19.09.1996թ.: Մրցութային հանձնաժողովը կազմում է մրցույթով վարձակալության իրավունքի տրամադրման թիվ 1 արձանագրությունը, որը ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարար Ա.Ոսկանյանի կողմից հաստատվում է 20.09.1996թ.:

 

Արձանագրություն թիվ 1 — 19.09.1996

 

5. 20.09.1996թ. ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարար Ա.Ոսկանյանը «Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի գիտաարտադրական միավորում» ՓԲ Ընկերության հետ 99 տարի ժամկետով կնքում է «Ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՁ-ի գույքը վարձակալության հանձնելու պայմանագիր:

 

Պայմանագիր-20.09.1996

 

6.  ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարար Ա.Ոսկանյանը հիմք ընդունելով «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ի 25.09.1996թ. թիվ 04-02/387 գրությունը, 27.09.1996թ. արձակում է թիվ 350 հրամանը՝ Ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտ ՊՁ-ն վարձակալության հանձնելուց հետո մնացորդային ակտիվները և պասիվները հաշվեկշռից-հաշվեկշիռ հանձնելու մասին: Ընդունման-հանձնման ակտը ստորագրվում է 02.12.1996թ.: ՀՀ գյուղատնտեսության նախարար Վլ.Մովսիսյանի 07.03.1997թ. թիվ 79 հրամանով «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ն ճանաչվում է «Ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՁ-ի իրավահաջորդ: Միացման մասին պետական գրանցումը կատարվում է 02.04.1997թ.-ին:

 

ՋՊՀԳՀԻՊՁ միացումը ՀԱՅՋՐՏՆՏ ՀՆՊՁ-ին

 

7. 22.09.1998թ. Ամառանոցային (հետագայում՝ Արմենակյան) 125 հասցեում տեղակայված անշարժ գույքի վարձակալության իրավունքը գրանցվում է ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրում:

 

Գրանցում անշարժ գույքի կադաստրում-22.09.1998

 

8. ՀՀ գյուղատնտեսության նախարարության  կոլեգիայի 01.12.1998թ. թիվ 44 որոշմամբ իրականացված աճուրդի արդյունքներով, «Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի գիտաարտադրական միավորում» ՓԲ Ընկերությունը, Ամառանոցային 125 հասցեում իր կողմից վարձակալությամբ վերցրած տարածքից 90,89 քառակուսի մ-ը   ձեռք է բերում որպես սեփականություն: Տարածքի ձեռք բերման պայմանագիրը կնքվում է 21.12.1998թ.

 

90,89 քառ.մ տարածքի աճուրդով գնում

 

9. ՀՀ գյուղատնտեսության նախարար Վլ.Մովսիսյանի 30.12.1998թ. թիվ 414 հրամանով ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության և «Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի գիտաարտադրական միավորում» ՓԲ Ընկերության միջև   20.09.1996թ. կնքված վարձակալության պայմանագրով վարձատուի իրավունքը 01.01.1999թ.-ից փոխանցվել է «Ջրամբար» ՀՆՊՁ-ին: Վերջինս ՀՀ կառավարության 17.05.2001թ. թիվ 440 որոշման համաձայն միացել է «Ոռոգում» ՓԲԸ-ին, որին էլ փոխանցվել է վարձատուի իրավունքը՝ ՀՀ ԿԱ Ջրտնտպետկոմի նախագահի 27.07.2001թ. թիվ 55 հրամանով: ՀՀ  կառավարության 29.12.2001թ. թիվ 1301 որոշման համաձայն «Ոռոգում» ՓԲԸ-ն վերանվել է «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ, իսկ ՀՀ կառավարության 09.02.2006թ. թիվ 164-Ն որոշման համաձայն  «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ն վերակազմակերպվել է «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի, որին և անցել է 20.09.1996թ. վարձակալական պայմանագրով վարձատուի իրավունքը:

 

Ջրամբար ՀՆՊՁ-ին՝ վարձատուի իրավունքի փոխանցումը-30.12.1998թ.

Ոռոգում ՓԲԸ-ին՝ վարձատուի իրավունքների փոխանցումը-27.07.2001թ.

 

10. 20.09.1996թ. վարձակալական պայմանագրով վարձատուի իրավունքը ստանձնած «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի և վարձակալ «Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի միջև 03.09.2009թ. կնքված համաձայնագրով փոփոխվել է պայմանագրի 2.3 կետը, որով վարձավճարի տարեկան չափը  1.114.000 -ից  բարձրացվել և սահմանվել է 2.800.000 ՀՀ դրամ:

 

Վարձավճարի բարձրացում-03.09.2009թ.

 

11. 20.09.1996թ. վարձակալական պայմանագրով վարձատուի իրավունքը ստանձնած «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ն 28.10.2013թ. դիմել է վարձակալին վարձավճարի չափը կրկին բարձրացնելու առաջարկով, ինչը «Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից չի ընդունվել: «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ն  16.12.2013թ. դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ինստիտուտին կնքելու համաձայնագիր վարձավճարը բարձրացնելու համար: Դատարանը 03.11.2014թ. վճռով մերժել է վարձատուի հայցը՝ անհիմն լինելու պատճառով: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 23.12.2014թ.

 

Վարձատուի պահանջ՝ վարձավճարը բարձրացնելու վերաբերյալ-28.10.2013թ.

Դատարանի վճիռ-03.11.2014թ.