Ինստիտուտը 1991-1993թթ. սկսած գիտական բազմակողմանի կապերի մեջ է եղել ֆրանսիացի գյունախարարության (ԻՆՌԱ) INRA կոչվող ինստիտուտի հետ: Այս կազմակերպության երեք գիտական աշխատողներ Բեռնար Կաբիբևլը, մեր հայրենակիցներ Ժակ և Վազգեն Անդրիասյանը երեք անգամ եղել են Երևանում, ինստիտուտում ծանոթացել այնտեղ կատարվող իրենց հետաքրքրող աշխատանքների հետ: Հանդես են եկել զեկուցումներով ինստիտուտի կոլեկտիվի համար:

Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի 3 մասնագետներ և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրօգտագործման բաժնի ղեկավար Ռ. Գրիգորյանի ղեկավարությամբ եղել են Ֆրանսիայում, այցելել են INRA ծացել այդ կազմակերպությունեւմ տարվող աշխատանքների հետ:

Ավելին մեր այցելության առթիվ Մարսել քաղաքի մտավորականության կազմակերպած ճաշկերութի ժամանակ, մասնակիցների դրամական կանխիկ օգնության ճանապարհով 1992թ. ինստիտուտը նվեր ստացավ մեկ «Pentium 4» մակնիշի համակարգիչ:

Սակայն Հայաստանում դաշտային փորձարարական աշխատանքներ հնարավոր չեղավ իրականացնել քաղաքային անցուդարձի և տեղական ներդրում ապահովլու համար անհրաժեշտ ֆինանսների բացակայության պատճառով:

Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը լայն գիտական կապերի մեջ է Վրաստանի ջրային տնտեսության գիտահետազոտական ինստիտուտի հետ:

Ինստիտուտի գիտաշխատողները մասնակցել են Վրաստանի ինստիտուտի 80-ամյակին նվիրված 2009թ. կազմակերպած հոբելյանական միջազգային սիմպոզիումին: