ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Գյուտ N 3323A — Ջրհավաք հորից վերցվող ջրի քանակի որոշման եղանակ

Գյուտ N 3323A — Ջրհավաք հորից վերցվող ջրի քանակի որոշման եղանակ՝ բացել հղումը

Գյուտը վերաբերում է գրունտային ջրի ոչ ճնշումային անհավասարաչափ շարժման բնագավառին: Համաձայն ջրահավաք հորից վերցվող ջրի քանակի որոշման եղանակի, հորից  վերցնում են ջուր, ապա չափում են հորում ջրի մակարդակի իջեցումը: Ընդ որում, հորից վերցնում են տարբեր քանակի ջուր: Յուրաքանչյուր քանակի համար որոշում են ջրի մակարդակի իջեցման արժեքը, ապա վերջիններիս արժեքներով որոշում են յուրաքանչյուր ռեժիմի ֆիլտրացիայի գործակիցը: Հետո դրա հիման վրա որոշում են հորից վերցվող առավելագույն ջրի քանակն ըստ առաջարկվող բանաձևի: Ապահովվում է ջրահավաք հորից հանվող ջրի քանակի ճշգրիտ հաշվարկը, ինչպես նաև ջրահավաք հորի հիդրոերկրաբանական հաշվարկի կարևոր գործողության շառավղի որոշումը: 

(71) Հայտատու(ներ), երկրի կոդը

«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամ (AM)
«Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ (AM)

(72) Հեղինակ(ներ), երկրի կոդը

Ալբերտ Մարգարյան (AM)
Վաչե Թոքմաջյան (AM)
Գևորգ Վերանյան (AM)
Հարություն Բայունց (AM)

(73) Արտոնագրատեր(ներ), հասցեն, երկրի կոդը

«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամ — Արցախի Հանրապետություն, Շուշի, Աշոտ Բեկորի 4 (AM)
«Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ — 0047, Երևան, Արմենակյան 125 (AM)

(11) Արտոնագրի համարը

3323

(13) Փաստաթղթի տեսակը

A

(21) Հայտի համարը

AM20190057

(22) Հայտի ներկայացման թվականը

2019-05-07

(45) Գյուտի հիմնական (օգտակար մոդելի) արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակման թվականը

2019-08-16

(51) Միջազգային արտոնագրային դասակարգման ցուցիչը(ները) (ՄԱԴ)

G01F 1/00