ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Օգտակար մոդել N595U — Բուսական հումքից եթերայուղերի ստացման սարք

Օգտակար մոդել N595U — Բուսական հումքից եթերայուղերի ստացման սարք՝ բացել հղումը

Գյուտը վերաբերում է սննդարդյունաբերությանը, մասնավորապես՝ բուսական  հումքից եթերայուղերի ստացման սարքերին։ Սարքն ունի հաջորդաբար միակցված կաթսա, գոլորշու բաշխիչ, բուսական հումքով ռեակտոր, գոլորշիատար խողովակ, սառնարան և ընդունարան։ Կաթսան ունի գոլորշու մատուցման կարգավորման հանգույց: Ռեակտորը գլանաձև է: Բուսական հումքը տեղադրված է ռեակտորում հորիզոնական՝ միմյանցից հավասար հեռավորության վրա կախված չժանգոտող մետաղյա ցանցերի վրա: Գոլորշու բաշխիչը կատարված է ռեակտորի պարագծով, հավասարահեռ, ուղղաձիգ տեղակայված 4-8 բաշխիչ խողովակների տեսքով: Բաշխիչ խողովակների վրա՝ բուսական հումքի տեղակայման ուղղությամբ, կատարված են գոլորշու մատուցման անցքեր։ Ռեակտորի ստորին մասում տեղակայված են հեղուկի առկայության տվիչ և հեղուկի հեռացման փական։ Ապահովվում է  եթերայուղերի ավելի մաքուր ստացումը և բարձրացվում է սարքի աշխատանքային արդյունավետությունը, 2 նկ.։

(71) Հայտատու(ներ), երկրի կոդը

«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամ (AM)
«Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ (AM)

(72) Հեղինակ(ներ), երկրի կոդը

Գագիկ Ներսիսյան (AM)
Արմեն Կիրակոսյան (AM)
Յուրի Մարտիրոսյան (AM)

(73) Արտոնագրատեր(ներ), հասցեն, երկրի կոդը

«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամ — Շուշի, Աշոտ Բեկորի 4 (AM)
«Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ — 0047, Երևան, Արմենակյան 125 (AM)

(11) Արտոնագրի համարը

595

(13) Փաստաթղթի տեսակը

U

(21) Հայտի համարը

AM20200064U

(22) Հայտի ներկայացման թվականը

2020-07-15

(45) Գյուտի հիմնական (օգտակար մոդելի) արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակման թվականը

2020-10-16

(51) Միջազգային արտոնագրային դասակարգման ցուցիչը(ները) (ՄԱԴ)

C11B 9/00